2026 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի
20-ը ներառյալ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է
տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. սեպտեմբերի 23-ի Թիվ 1/387 Ա որոշմամբ (ուժի մեջ է ս.թ.-ի հոկտեմբերի 16-ից):
Ներդրողները պարտատոմսերի Ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0002 Երևան, Արամի 82-84):
Արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանները ՀՀ Կենտրոնական բանկ են ներկայացվելու և հրապարակվելու են յուրաքանչյուր տրանշի տեղաբաշխումից առնվազն երկու օր առաջ:
Արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման վերջնական պայմանները Թողարկողը պարտավորվում է հրապարակել իր ինտերնետային կայքում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով և պատշաճ կերպով պետք է Բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը, որով կհավաստեն պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը, և որով այդ պայմանները կդառնան ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման համար կատարվող վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 220004131292000 (ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի համար) և/կամ 220004131136001 (ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերի համար) հաշվեհամարներին՝ մինչև պարտատոմսերի ձեռքբերման յուրաքանչյուր հայտի ներկայացման օրվա ժամը .
Ընդ որում՝ տվյալ դեպքում, եթե հայտի ներկայացումը և համապատասխան գումարի վճարումը կատարվել է մինչև տվյալ օրվա 18։00-ն ներառյալ, ապա պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրով։ Ժամը 18։00-ից հետո ներկայացված և/կամ վճարված հայտի համար վճարվող գումարի չափը հաշվարկվում է տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրվա պարտատոմսի գնով։
|
Դասը |
Անվանական արժեկտրոնային |
|
|
Անվանական
արժեքը |
100
000 ՀՀ դրամ |
|
|
Ընդհանուր
ծավալը |
5 000 000 000 ՀՀ դրամ |
5 000
000 000 ՀՀ դրամ |
|
Քանակը |
50
000 հատ |
50
000 հատ |
|
Շրջանառության
ժամկետը |
30 ամիս |
60 ամիս |
|
Թողարկման
ամսաթիվ |
20 հոկտեմբեր 2026թ. |
|
|
Մարման
ամսաթիվ |
20 ապրիլ 2029թ. |
20 հոկտեմբեր 2031թ. |
|
Արժեկտրոնային
տոկոսադրույքը |
9.50% |
9.75% |
|
Արժեկտրոնների
վճարման պարբերականությունը |
6
ամիս պարբերականությամբ |
|
|
Տեղաբաշխող |
«ԱԿԲԱ
ԲԱՆԿ» ԲԲԸ |
|
|
ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ |
||
|
Դասը |
Անվանական
արժեկտրոնային |
|
|
Անվանական արժեքը |
100 ԱՄՆ դոլար |
|
|
Ընդհանուր ծավալը |
5 000 000 ԱՄՆ դոլար |
5 000 000 ԱՄՆ դոլար |
|
Քանակը |
50 000 հատ |
50 000 հատ |
|
Շրջանառության ժամկետը |
30
ամիս |
60
ամիս |
|
Թողարկման ամսաթիվ |
20
հոկտեմբեր 2026թ. |
|
|
Մարման ամսաթիվ |
20
ապրիլ 2029թ. |
20
հոկտեմբեր 2031թ. |
|
Արժեկտրոնային տոկոսադրույքը |
5.0% |
5.50% |
|
Արժեկտրոնների վճարման
պարբերականությունը |
6 ամիս
պարբերականությամբ |
|
|
Տեղաբաշխող |
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ |
|