Բացիր ընթացիկ հաշիվ Ակբա բանկում և հեշտ ու անվտանգ կառավարիր քո ամենօրյա ֆինանսները Հայաստանում և արտերկրում։
Հաշվի բացումը և հետագա սպասարկումն իրականացվում են անվճար*։
Ընթացիկ հաշվի համար նվազագույն մնացորդ ապահովել չի պահանջվում:
Կատարիր հաշվից փոխանցումներ, ստացիր գումար հաշվից, փոխարկիր ընթացիկ հաշվի մնացորդը այլ արտարժույթի, մարիր վարկերը և այլն
*Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին առաջին բանկային հաշվի (ընթացիկ, քարտային, ավանդային) բացման դեպքում գանձվում է միանվագ միջնորդավճար՝ 15,000 ՀՀ դրամ, բացառությամբ այն դեպքի, երբ հաշիվը բացվում է Բանկի սովորական (հասարակ) բաժնետոմսեր ձեռք բերելու կամ վերջիններիս բաժանորդագրվելու համար։
*Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին առաջին բանկային հաշվի (ընթացիկ, քարտային, ավանդային) բացման դեպքում գանձվում է միանվագ միջնորդավճար՝ 15,000 ՀՀ դրամ, բացառությամբ այն դեպքի, երբ հաշիվը բացվում է Բանկի սովորական (հասարակ) բաժնետոմսեր ձեռք բերելու կամ վերջիններիս բաժանորդագրվելու համար։
Ընթացիկ հաշիվները բացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, ռուսական ռուբլով, բրիտանական ֆունտով, շվեյցարական ֆրանկով. չինական յուանով*, ԱՄԷ դիրհամով* և վրացական լարիով*։
Ընթացիկ հաշիվը սպասարկվում է անվճար, եթե.
Վերոնշյալ պայմանները չբավարարելու դեպքում ընթացիկ հաշվի սպասարկման միջնորդավճար - 300 ՀՀ դրամ (ամսական)։
* բացառությամբ 500 եվրո անվանական արժեքով թղթադրամների
| ԱԿԲԱ ԲԱՆԿՈՒՄ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` | ![]() | |||
|---|---|---|---|---|
| Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունենք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունենք միայն արտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունենք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
| Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է | Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է | |||
| Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ | 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) | Երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով |
Ակբա բանկում հաճախորդների հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Բանկային (ընթացիկ) հաշվի բացման և փակման ընթացակարգ
Հաշիվների սպասարկման սակագներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը, օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին ներկայացվող քաղվածքը տրմադարվում է.
Տեղեկանքի տրամադրման սակագներ՝
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում
Հաճախորդը կարող է հաշվին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ Բանկի գործառնական ժամերին: Հաշվի արժույթից տարբերվող արժույթներով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են Բանկի կողմից սահմանված փոխարժեքներ:
Սույն կետի համաձայն` Հաշվի պայմանագրի գործողության կասեցման դեպքում Բանկը կասեցնում է հաճախորդի Հաշվի սպասարկումը` մինչև կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը, իսկ Հաշվի պայմանագրի լուծման դեպքում` Բանկը փակում է հաճախորդի Հաշիվը:
Հաճախորդի դիմումը ստանալու նույն օրը Բանկը պարտավոր է փակել հաճախորդի Հաշիվը, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
* Հաշվին առկա մնացորդը հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել այլ հաշվի՝ բանկում գործող ընթացակարգի համաձայն։ Մնացորդի զրոյացումից հետո միայն հնարավոր է ներկայացնել հաշվի փակման դիմում։
Տեղեկանքի տրամադրման սակագներ՝
Ձեր ֆինանսական տեղեկատուն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
