Կցիր Ակբա բանկի MasterCard, Visa, American Express քարտերդ Apple Wallet-ին, Google Wallet™-ին կամ GarminPay-ին։
Iphone
Apple Watch
iMac, Macbook, iPad
Սմարթֆոն
Smart Watch
Բանկոմատից կանխիկացման ժամանակ անհրաժեշտ է ժամացույցից մուտք գործել Google Pay դրամապանակ և ժամացույցը մոտեցնել բանկոմատի NFC ընթերցման հատվածին, այնուհետև բանկոմատի վրա հավաքել քարտի PIN կոդը։ Ժամացույցով կանխիկացման եղանակները կարող են տարբերվել ժամացույցի տեսակով պայմանավորված։
Այսուհետ մեր բանկի Visa քարտապանները առաջինը Հայաստանում կկարողանան կատարել անհպում, արագ և նորարարական վճարումներ իրենց` Garmin ապրանքանիշի սմարթ ժամացույցներով։
Garmin ապրանքանիշի սմարթ ժամացույցները դասակարգվում են ոճային, սպորտային և արշավային շարքերի, ինչը թույլ է տալիս գնորդին հեշտ կատարել ընտրություն։
Garmin Pay վճարային համակարգի գլխավոր առանձնահատկությունը արագ և անհպում վճարում կատարելն է։ Առանց կանխիկի ու նույնիսկ արդեն առանց հեռախոս, Visa քարտապանները կկարողանան կատարել վճարումներ/կանխիկացումներ ընդամենը մոտեցնելով ժամացույցը POS տերմինալին/բանկոմատին։
Կիրառելի է միայն Բանկի կողմից թողարկված Visa տեսակի բոլոր քարտերի համար՝ բացառությամբ Visa Business և Visa Electron տեսակի։ Garmin Pay-ը հասանելի աշխարհի բոլոր առևտրի կետերում, որտեղ սպասարկվում են Visa քարտեր անհպում (contactless) POS տերմինալներով։
Ծառայությունից օգտվելու համար ժամացույցը պետք է ունենա NFC վճարման հնարավորություն, իսկ վճարումներ կատարելու համար այն պետք է միացված լինի։
Garmin ժամացույցներում Visa քարտերի թվայնացման և Garmin Pay վճարումների իրականացման գործընթացին կարող եք ծանոթանալ այստեղ։