
Ծանոթացեք Ակբա բանկի ղեկավարությանը և խորհրդի կազմին
Դրա համար է, որ մեր կողմից առաջարկվող լուծումների ստեղծման հիմքում հաճախորդի իրական, ինչպես նաև թաքնված կարիքների բացահայտումն է՝ հիմնված նորարար տեխնոլոգիաների, մեթոդների և մտածելակերպի վրա։
Հաճախորդների հանդեպ հոգատարությունը մեր հիմնարար արժեքներից է, որով առաջնորդվում են աշխատակիցները՝ իրենց մեջ կրելով այդ պարզ մարդկային հոգատար վերաբերմունքը։
Արդյունքում, կառուցում ենք ամուր և երկարատև հարաբերություններ հաճախորդների և արդեն իսկ իրենց հուսալի գործընկերոջ՝ բանկի միջև։
Դա դրսևորվում է հաճախորդների խնդիրներին ականջալուր լինելու, հասկանալու և նույնիսկ թաքնված պահանջմունքներին հարմարեցված և բարձրորակ լուծումներ առաջարկելու մոտեցմամբ։
Ակբա բանկի կանոնադրական հիմնադրամը կազմում է 89,775,000,000 ՀՀ դրամ, որը բաժանված է 5,985,000 հատ հասարակ սովորական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 15,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։ Ակբա բանկն ունի 5000-ից ավել բաժնետերեր, որոնց մասին տեղեկատվությունը ներկայացված է ստորև.
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28/04/2017թ.-ի թիվ 27 ԾՕՀ Ա որոշմամբ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ն և «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն որակվել (ճանաչվել) են որպես ֆինանսական խումբ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԽՈՒՄԲ» անվանմամբ:
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի 14/08/2020թ.-ի որոշմամբ ֆինանսական խումբը վերանվանվել է «ԱԿԲԱ ԽՈՒՄԲ» ֆինանսական խումբ։
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն նշանակվել է որպես «ԱԿԲԱ ԽՄԲԻ» պատասխանատու անձ:
100% բաժնետոմսերի սեփականատերն է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն
Ամունդի Ասեթ մենեջմենթ ԲԸ (51%) և «Ակբա բանկ» ԲԲԸ (49%)