Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՀԱՇԻՎՆԵՐ

ԷՍՔՐՈՈՒ ՀԱՇԻՎ

Գնում-վաճառք կամ ծառայությո՞ւն ես իրականացնում նվազագույն ռիսկերով։ Ակբայի էսքրոու հաշիվը ապահովում է վճարումների դեպոնացում՝ որպես գործարքի երաշխիք։

Icon

Հարմար ցանկացած բիզնեսի համար

Հաշիվ կարող են բացել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական, իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց և անհատ ձեռնարկատերերը

Icon

Պաշտպանված է վաճառողը

Վաճառողն ապահովագրվում է գնորդի կողմից գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու ռիսկից, ինչպես նաև զեղծարարությունից կամ խաբեությունից

Icon

Պաշտպանված է գնորդը

Հաշվին փոխանցած գնորդի վճարումը վաճառողը կարող է ստանալ միայն համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ Եթե աշխատանքը չի կատարվել, գումարը վերադառնում է։

Հաշվի բացման միջնորդավճար

  • մինչև 250 մլն (ներառյալ) - գործարքի գումարի՝ 0.1%, նվազագույնը՝ 30 000 ՀՀ դրամ
  • 250 մլն-ից մինչև 500 մլն ՀՀ դրամ (ներառյալ) - գործարքի գումարի՝ 0.15%
  • 500 մլն ՀՀ դրամից ավելի - գործարքի գումարի՝ 0.2 %

0%

Էսքրոու հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույք

Icon
Էսքրոու հաշվի հաստատված պայմանների փոփոխություն
25 000 ՀՀ դրամ

*ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի հարցման միջնորդավճարը ենթակա է վճարման Վաճառողի կողմից:

Icon
Արժույթ
AMD, USD, EUR, RUR
Icon

Անհրաժեշտ փաստաթղթեր

Էսքրոու հաշվի դիմում
Գործարքի իրականացման հաջորդական քայլեր

Անհրաժեշտ տեղեկատվություն

էսքրոու հաշիվներով գործառնությունների առավելությունները Գնորդի համար

  • Գնորդի կողմից բանկային հատուկ հաշվին մուտքագրված գումարը Վաճառողը կարող է ստանալ միայն համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո,
  • Գնորդն ապահովագրվում է խաբեությունից, զեղծարարությունից և ներկայացված կեղծ փաստաթղթերի դիմաց գումար վճարելու ռիսկից,
  • Գնորդին ետ է վերադարձվում Էսքրոու հաշվին մուտքագրված գումարը՝ Վաճառողի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում:

էսքրոու հաշիվներով գործառնությունների առավելությունները Վաճառողի համար

  • Վաճառողն ապահովագրվում է Գնորդի կողմից գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու ռիսկից,
  • Վաճառողն ապահովագրվում է զեղծարարությունից, Գնորդի կողմից կեղծ թղթադրամներ ստանալուց,
  • Նվազագույնի են հասցվում առևտրային գործարքներում առկա ռիսկերը:

 

Էջի վերջին թարմացում՝ 10.03.2026