Կենսաթոշակը, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի կամ ընտանեկան նպաստների համար վճարվող գումարները ստացիր Ակբայի սոցիալական ապահովության հաշվի միջոցով։

Հաշվի բացումը և հետագա սպասարկումն իրականացվում են անվճար։
Անվճար ArCa Pension քարտ՝ կենսաթոշակը/նպաստը անկանխիկ ստանալու համար։
Կատարեք փոխանցումներ Ձեր հաշվից, ստացեք գումար, փոխարկեք Ձեր ընթացիկ հաշվի մնացորդը այլ արժույթի, կատարեք վարկի մարումներ և այլն։
*acba digital համակարգը տրամադրվում է անվճար։
Սոցիալական ապահովության հաշվի միջոցով հնարավոր է իրականացնել հետևյալ գործառնությունները.
Հաշվին հնարավոր է մուտքագրել բացառապես Սոցիալական ապահովության ծառայության կողմից փոխանցված միջոցներ:
| ԱԿԲԱ ԲԱՆԿՈՒՄ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` | ![]() | |||
|---|---|---|---|---|
| Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունենք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունենք միայն արտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունենք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
| Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է | Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է | |||
| Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ | 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) | Երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով |
Հաշիվների սպասարկման սակագներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Հաշիվների սակագների նախկին պայմաններ:
Բանկային (ընթացիկ) հաշվի բացման և փակման ընթացակարգն այստեղ։
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
*Տեղեկանքի նշված սակագինը սահմանվում է այն դեպքում, երբ վերջինս տրամադրվում է բանկում սահմանված ձևանմուշով և ներառում է տեղեկատվություն Բանկում հաճախորդի հաշիվների առկայության/բացակայության վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան հաշվի մնացորդի, Բանկի նկատմամբ սպառողի պարտավորությունների, ինչպես նաև հաճախորդի նկատմամբ Բանկի պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ։
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Հաճախորդի դիմումը ստանալու նույն օրը Բանկը պարտավոր է փակել հաճախորդի Հաշիվը, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
* Հաշվին առկա մնացորդը հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել այլ հաշվի՝ բանկում գործող ընթացակարգի համաձայն։ Մնացորդի զրոյացումից հետո միայն հնարավոր է ներկայացնել հաշվի փակման դիմում։