ԱԿԲԱ ԲԱՆԿԻ ԽՈՒՄԲՆ (այսուհետ՝ Խումբ) իր գործունեության հիմքում դնում է բարեվարքության և էթիկայի բարձրագույն չափանիշները։ Մենք հավատում ենք, որ մեր հաջողությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական արդյունքներով, այլև այն վստահությամբ, որը մենք վաստակում ենք մեր բոլոր շահակիցների (հաճախորդներ, գործընկերներ, հանրություն) հետ պատասխանատու, բարեխիղճ և էթիկական փոխհարաբերությունների միջոցով։
Ինքնատիպ և նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը։
Խմբի ինքնությունը կերտվում է հինգ հիմնարար արժեքներով, որոնք ուղղորդում են մեր բոլոր գործողությունները.
Խմբում գործում է առանձնացված պատասխանատու ստորաբաժանում, որը վերահսկում է Էթիկայի և Վարքագծի կանոնագրքերի պահանջների կատարումը: Խմբի յուրաքանչյուր աշխատակից և ղեկավար պարտավոր է իր օրինակով նպաստել բարեվարքության մշակույթի պահպանմանը:
Մենք ապահովում ենք հավասար և արդար վերաբերմունք բոլոր հաճախորդների նկատմամբ՝ բացառելով որևէ տեսակի խտրականություն՝ անկախ սեռից, տարիքից, դավանանքից կամ այլ առանձնահատկություններից։ Բոլոր հաճախորդներին տրամադրվում է հստակ, ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն մեր ծառայությունների վերաբերյալ՝ ապահովելով դրանց հավասար հասանելիությունը։
Դուք կարող եք ահազանգել ցանկացած խախտման մասին Խմբի պաշտոնական և անանուն ուղիների միջոցով: Բանկը խրախուսում է բարձրաձայնել խնդիրները և երաշխավորում է, որ Դուք չեք ենթարկվի որևէ հետապնդման Ձեր հաղորդման համար: (Տե՛ս Ազդարարում բաժինը)
Բանկը նվազեցնում է իր բացասական ազդեցությունը բնության վրա և ակտիվորեն ֆինանսավորում է «կանաչ» նախագծերը, որոնք նպաստում են էկոլոգիական խնդիրների լուծմանը:
Մենք հետևում ենք ազատ և արդար մրցակցության սկզբունքներին՝ ցուցաբերելով հարգանք բոլոր մրցակիցների նկատմամբ։ Մենք երբեք չենք դիմում անօրինական համաձայնությունների, անարդար մեթոդների կամ մրցակիցների վարկաբեկման փորձերի՝ շուկայում առավելություն կամ դիրք ձեռք բերելու նպատակով։