Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը բանկին շնորհեց Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով։ Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող ամենաբարձր վարկանիշն է։ Ակբա բանկին Moody’s-ի շնորհած Ba3 վարկանիշը համարժեք է նաև Fitch Ratings-ի կողմից նույն տարում բանկին տրված BB- վարկանիշին, որը ևս հավասար է ՀՀ վարկանիշին։ Նույն թվականին բանկը միջազգային MFR գործակալության կողմից արժանացավ «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» (Customer Protection certification) ամենաբարձր՝ ոսկե մակարդակի։
Ակբա բանկը SWIFT վճարահաշվարկային համակարգի, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ և տեղական ArCa քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ է: Բանկը American Express քարտերով վճարումներ իրականացնող բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում:
Ակբա բանկը VISA International ասոցիացիայից ստացել է լիիրավ Անդամակցության (Principal Membership Licence) և Առևտրի ու Սպասարկման կետերի ներգրավման (Merchant Acquiring) արտոնագրեր:
Ակբա բանկը Գյուղատնտեսական Բանկերի Միջազգային Կոնֆեդերացիայի (CICA), ինչպես նաև Հայաստանի Բանկերի միության անդամ է:
Բանկն ունի 66 մասնաճյուղ, որոնցից 21-ը՝ Երևանում, իսկ 45-ը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև 264 բանկոմատ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Ֆրանսիական զարգացման գործակալության անդամ Պրոպարկոն դարձավ Ակբա բանկի բաժնետեր՝ 10% մասնաբաժնով։ Նույն թվականին բանկը մեկնարկեց Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային քարտերի թողարկումը՝ ընդլայնելով միջազգային վճարումների հնարավորությունները: Նույն տարում Euromoney ամսագրի կողմից Ակբա բանկը Հայաստանում ճանաչվեց լավագույնը՝ ESG չափանիշներով։
Ակբա բանկը Հայաստանում բիզնեսի զարգացման, գործարար կապերի ստեղծման, համագործակցության ավելի մեծ հնարավորությունների և նոր հեռանկարների ստեղծման նպատակով մեկնարկեց Acba Business Club-ի գործունեությունը։
Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր A հարթակում։ Նույն տարում Ակբա բանկի հաճախորդներին հասանելի դարձան վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքներ՝ Apple Pay-ը և Google Pay-ը։
Բանկը հասարակությանը ներկայացավ նոր բրենդով, փոխվեց բանկի կազմակերպաիրավական ձևը և բանկը վերանվանվեց «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ։ Նույն տարում բանկի աշխատակիցները հնարավորություն ստացան դառնալ Ակբա բանկի բաժնետեր։
Բանկը VISA միջազգային վճարային համակարգի հետ համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ գործարկեց վճարումների նորարարական համակարգ` NFC հնարավորությամբ:
Բանկը չինական UnionPay International-ի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում մեկնարկեց UnionPay քարտերի սպասարկումը, որոնց միջոցով վճարումներ են կատարվում աշխարհի 183 երկրում:
Fitch վարկանիշային գործակալությունը բանկին շնորհեց ‹‹Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի›› «B+» վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Նույն թվականին բանկը մեկնարկեց ճապոնական միջազգային JCB քարտերի սպասարկումը:
Գործարկվեց USSD և PIN CHANGE ծառայությունները: USSD-ի շնորհիվ Բանկի քարտապան հաճախորդները հնարավորություն ստացան առանց բանկ այցելելու՝ sms-ի միջոցով, անհրաժեշտության դեպքում շտապ բլոկավորել քարտը, իսկ PIN CHANGE-ի շնորհիվ քարտապանները հնարավորություն ստացան բանկի բանկոմատի միջոցով փոխել քարտի PIN գաղտնաբառը։
Բանկի կողմից բացառիկ հիմունքներով թողարկվող American Express Gold և American Express Blue վճարային քարտերը թողարկվեցին չիպային տարբերակով: Գործարկվեց American Express քարտերի նոր ինտերնետային կայքը։
Բանկը ներդրեց հեռավար բանկային ծառայությունների տրամադրման նոր գործիք ACBA Mobile հավելվածը։
Բանկը բացառիկ իրավունքով թողարկեց American Express-ի երրորդ տեսակի` American Express Cashback քարտը։
Բանկի և ֆրանսիական Ամունդիի համագործակցությամբ Հայաստանում հիմնադրվեց ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ընկերությունը։
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ՀՀ բանկային համակարգում դարձավ միակը, որը թողարկեց և սպասարկեց միջազգային միանգամից 3 (American Express, VISA International, MasterCard International) և տեղական 1 (ArCa) վճարահաշվարկային քարտեր։
Բանկը թողարկեց MasterCard UEFA Champions League քարտատեսակը: Նույն թվականին բանկը բացառիկ իրավունքով թողարկեց American Express համակարգի երկրորդ տեսակի` American Express Blue քարտը։
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Հայաստանում բացառիկ իրավունքով մեկնարկեց American Express Gold քարտերի թողարկումը: Նույն թվականին, բանկը ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ մոտեցավ 100 միլիարդ դրամի վարկային ներդրման սահմանագծին: Նույն տարում բանկը թողարկեց նաև MasterCard քարտատեսակը։
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը հայաստանյան բանկային համակարգում դառնում է առաջինը` պետական բյուջե մուծած հարկերի ծավալով։
The Financial Times-ի The Banker ամսագիրն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը 5-րդ անգամ ճանաչում է Հայաստանի լավագույն բանկ։
Fitch վարկանիշային գործակալությունը բանկին շնորհում է երկարաժամկետ թողարկողի BB վարկանիշ (կայուն հեռանկարով)։
Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի բաժնետեր, իսկ բանկը վերանվանվեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ։ The Banker ամսագրի կողմից բանկը կրկին ճանաչվում է Հայաստանի լավագույն բանկ։
Բանկն ապահովում է իր գործունեության ընթացքում շահույթի ամենաբարձր ցուցանիշը։
Բանկը Հայաստանում դառնում է վճարային քարտերի շուկայի առաջատար։
Ակբա լիզինգի հիմնադրում։
Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը The Banker ամսագրի կողմից ճանաչվում է Հայաստանի լավագույն բանկ։
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը ճանաչվում է պետական պարտատոմսերի շուկայում լավագույն դիլեր: Նույն տարում բանկը The Banker ամսագրի կողմից ճանաչվում է Հայաստանի լավագույն բանկ:
Հիմնադրումից 3 տարի անց Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը (ACBA-AGRICULTURAL COOPERATIVE BANK OF ARMENIA) Հայաստանի բանկերի միության կողմից ճանաչվեց Հայաստանի լավագույն բանկ։