Ակբա բանկը համալրել է հաճախորդներին հեռավար սպասարկելու հնարավորությունները՝ ներդնելով պայմանագրերի ստորագրման էլեկտրոնային համակարգ։

Հաճախորդի էլեկտրոնային հասցեին ուղարկվում է փաստաթղթերի ստորագրման առաջարկ, որն ակտիվ է լինելու 10 աշխատանքային օր:
Վարկային փաստաթղթերին ծանոթանալուց հետո հաճախորդը սեղմում է «Անցնել ստորագրման» կոճակը, մուտքագրում է իր հեռախոսահամարին ուղարկված մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը և սեղմում է «Ստորագրել փաստաթղթերը» կոճակը։
Բանկի կողմից հաստատված փաստաթղթերը առանձին էլեկտրոնային նամակով ուղարկվում են հաճախորդի էլ. հասցեին, իսկ վարկի գումարը միաժամանակ փոխանցվում է հաճախորդի հաշվին՝ ավտոմատ գանձելով վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը:
Էլեկտրոնային եղանակով վարկային պայմանագրերի ստորագրումը և վարկի ձևակերպումը հնարավոր է իրականացնել առանց գրավի և առանց երաշխավորի հետևյալ վարկատեսակների դեպքում`
Վարկատեսակ | Գումարի սահմանաչափ |
Սպառողական վարկ | մինչև 10 մլն ՀՀ դրամ |
Քարտային վարկային գիծ | մինչև 5 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) |
Չվերականգնվող քարտային վարկային գիծ | մինչև 2 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) |
Գյուղատնտեսական վարկ | մինչև 5 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) |