Խնայողություն, որն աճում է:
Հաշիվը բացվում է անվճար, այդ թվում՝ acba digital համակարգի միջոցով, ընդամենը մի քանի րոպեում։
Ստանում ես տոկոսագումար՝ առանց սահմանափակելու փոխանցումները, կանխիկացումները կամ միջոցների օգտագործումը։
Հաշվին կարելի է կատարել անսահմանափակ համալրումներ ու իրականացնել գործարքներ՝ չկորցնելով կուտակված տոկոսները։
նվազագույն մնացորդը գերազանցում է 200,000 ՀՀ դրամը/500 USD
օրական, վճարվում են՝ ամեն ամիս
Քո խնայողություններն ապահովագրված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից
*Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին առաջին բանկային հաշվի (խնայողական, ընթացիկ, քարտային, ավանդային) բացման դեպքում գանձվում է միանվագ միջնորդավճար՝ 15,000 ՀՀ դրամ, բացառությամբ այն դեպքի, երբ հաշիվը բացվում է Բանկի սովորական (հասարակ) բաժնետոմսեր ձեռք բերելու կամ վերջիններիս բաժանորդագրվելու համար կամ աշխատավարձը Ակբա բանկի միջոցով ստանալու նպատակով։
Խնայողական հաշիվները բացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով։
Հաշվին առկա միջոցների նկատմամբ բանկը վճարում է տոկոսագումար՝ ստորև նշված պայմաններով.
| Արժույթ | Տարեկան անվանական տոկոսադրույք | Տարեկան տոկոսային եկամտաբերություն* |
| ՀՀ դրամ | 4% | 4.07% |
| ԱՄՆ դոլար | 0.50% | 0.50% |
| Եվրո | 0.20% | 0.20% |
*ՈՒշադրություն՝ Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ։
Խնայողական հաշիվը սպասարկվում է անվճար, եթե.
Ստորև ներկայացված պայմանների համաձայն ապահովվում է հաշվի միջին օրական մնացորդի նվազագույն շեմը*.
*միջին օրական մնացորդի շեմը վերաբերում է բոլոր արժույթներով հաշիվներին առանձին-առանձին, սակայն հաճախորդը կարող է բոլոր հաշիվների գծով շեմի պահանջն ապահովել առնվազն մեկ ընթացիկ, խնայողական կամ ավանդային հաշվի վրա:
Վերոնշյալ պայմանները չբավարարելու դեպքում Խնայողական հաշվի սպասարկման միջնորդավճար- 300 ՀՀ դրամ (ամսական)։
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ
Ավանդի գումարը (ՀՀ դրամ) Ամենամսյա մուծումների չափը (ՀՀ դրամ)** | Ամենամսյա մուծումների չափը (ՀՀ դրամ)** | Գումարը, որը Դուք կունենաք հարկումից հետո* | |
| 181 օր անց | 364 օր անց | ||
| 1,000,000 | 20,000 | 1,118,750 | 1,259,866 |
| 5,000,000 | 50,000 | 5,341,504 | 5,739,419 |
* Ներկայացված հաշվարկում գումարը Խնայողական հաշվին մուտքագրվում է 02.12.2024թ.-ին և հաշվարկի ժամկետի ընթացքում հաշվից գումար չի ելքագրվում:
* բացառությամբ 500 եվրո անվանական արժեքով թղթադրամների
| ԱԿԲԱ ԲԱՆԿՈՒՄ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` | ![]() | |||
|---|---|---|---|---|
| Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունենք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունենք միայն արտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունենք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
| Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է | Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է | |||
| Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ | 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) | Երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով |
Ակբա բանկում հաճախորդների հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Բանկային (ընթացիկ) հաշվի բացման և փակման ընթացակարգ
Հաշիվների սպասարկման սակագներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ
Խնայողական հաշվի տեղեկատվական ամփոփագիր:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա ավանդային հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակաքաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը, օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին ներկայացվող քաղվածքը տրմադարվում է.
Տեղեկանքի տրամադրման սակագներ՝
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում
Հաճախորդը կարող է հաշվին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ Բանկի գործառնական ժամերին: Հաշվի արժույթից տարբերվող արժույթներով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են Բանկի կողմից սահմանված փոխարժեքներ:
Սույն կետի համաձայն` Հաշվի պայմանագրի գործողության կասեցման դեպքում Բանկը կասեցնում է հաճախորդի Հաշվի սպասարկումը` մինչև կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը, իսկ Հաշվի պայմանագրի լուծման դեպքում` Բանկը փակում է հաճախորդի Հաշիվը:
Հաճախորդի դիմումը ստանալու նույն օրը Բանկը պարտավոր է փակել հաճախորդի Հաշիվը, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
* Հաշվին առկա մնացորդը հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել այլ հաշվի՝ բանկում գործող ընթացակարգի համաձայն։ Մնացորդի զրոյացումից հետո միայն հնարավոր է ներկայացնել հաշվի փակման դիմում։
Տեղեկանքի տրամադրման սակագներ՝
Ձեր ֆինանսական տեղեկատուն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: