Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք
ԱՎԵԼԻՆ

ԽՈՐՀՈՒՐԴ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻՆ

Hero image

Անհրաժեշտ տեղեկատվություն

SMS տեղեկացում ծառայություն


Բանկն իր քարտապաններին առաջարկում է ակտիվացնել SMS տեղեկացում ծառայությունը, որն ընձեռում է հետևյալ հնարավորությունները.


Քարտով կանխիկացման կամ վճարային գործառնություններ կատարելուց հետո հաշված վայրկյանների ընթացքում Դուք ստանում եք SMS հաղորդագրություն կատարված գործարքի վերաբերյալ, որտեղ արտացոլվում է գործարքի ամսաթիվը, ժամը, գործարքի գումարը և վայրը, ինչպես նաև ցանկության դեպքում` տվյալ գործարքից հետո քարտի մնացորդը

Քարտային հաշվի մուտքերի դեպքում, Դուք ստանում եք SMS հաղորդագրություններ նաև քարտին կատարված փոխանցումների վերաբերյալ` համապատասխան ձևակերպմամբ

SMS տեղեկացում ծառայությունը անվտանգության կարևոր միջոց է, քանի որ Դուք տեղեկացված եք լինում Ձեր քարտով կատարվող բոլոր գործառնությունների վերաբերյալ և որևէ կասկածելի գործարքի SMS հաղորդագրություն ստանալու դեպքում կարող եք անմիջապես զանգահարել Բանկ և բլոկավորել քարտը:


SMS տեղեկացում ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր քարտատեսակի համար կայքում տեղադրված քարտի տրամադրման և սպասարկման սակագների միջոցով:


Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է պարզապես զանգահարել կամ այցելել Բանկ և լրացնել համապատասխան դիմում:

Քարտից քարտ փոխանցումների և կոմունալ վճարումների կատարում

Դուք կարող եք իրականացնել քարտից քարտ փոխանցումներ բանկոմատների միջոցով: Քարտից քարտ փոխանցումները կատարվում են միայն ArCa համակարգի անդամ բանկերի կողմից սպասարկվող քարտերի միջև: Քարտից-քարտ փոխանցումների համար գանձվում են Բանկի սակագներով սահմանված միջնորդավճարներ:

Բանկի կողմից առաջարկվող քարտերով բացի այլ գործառնություններից հնարավոր է իրականցնել նաև կոմունալ վճարումներ: Բանկն առաջարկում է այդ ծառայություններից օգտվելու միաժամանակ մի քանի տարբերակներ և բոլորն էլ՝ առանց որևէ միջնորդավճարի գանձման:

Դուք կարող եք կատարել կոմունալ վճարումները հետևյալ տարբերակներով

  • Պարբերական հանձնարարականի միջոցով
  • Բանկոմատների միջոցով

Պարբերական վճարումների հանձնարարականի միջոցով կոմունալ վճարումներ

Յուրաքանչյուր ամիս Ձեր կողմից նախապես նշված օրը ավտոմատ կերպով Ձեր քարտային հաշվին առկա միջոցներից, կամ վարկային գծի միջոցներից կկատարվեն Ձեր իսկ կողմից նշված կոմունալ վճարումները:

Կոմունալ վճարումներ բանկոմատների միջոցով

Բանկոմատի օգնությամբ քարտով կոմունալ վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է բանկոմատի մենյուից ընտրել «Վճարումներ» բաժինը, տվյալ էկրանից ընտրել համապատասխան կոմունալ ծառայությունը ն մուտք անել անհրաժեշտ տվյալները:

Հարկ է նշել, որ վերը նշված բոլոր տարբերակները նպատակ ունեն պարզեցնել կոմունալ վճարումների կատարման գործընթացը` խնայելով Ձեր ժամանակը:

Էջի վերջին թարմացում՝ 19.03.2026
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: