«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը, կարևորելով հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունն ու պաշտպանությունը, մատուցվող ծառայությունների հուսալիությունը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության համակարգի մակարդակի բարձրացումը, 2021 թվականին իտալական INTERNATIONAL TECHNICAL ALLIANCE S.R.L. (ITA S.r.l.) ընկերության կողմից հերթական անգամ վերասերտիֆիկացվել է ISO/IEC 27001:2013 տեղեկատվության ապահովման միջազգային ստանդարտին համապատասխան։
Միջազգային ստանդարտին համապատասխանությունը վկայում է Բանկի կողմից որդեգրած սկզբունքների ապահովմանը, որոնք ուղղված են արդյունավետ կառավարման բարելավմանը, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև գործընկերների հետ հարաբերություններում տեղեկատվական անվտանգության սկզբունքների կիրառմանը։
Ի դեպ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը 2012թ․ սեպտեմբերի 11-ին առաջինն է ՀՀ բանկային համակարգում ստացել ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության ստանդարտի սերտիֆիկատ։
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը ստացել է միջազգային Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) անվտանգության բարձր ստանդարտի հավաստագիր։
Այս հավաստագրումը վկայում է, որ մեր քարտային գործառնությունների շրջանակում օգտագործվող բոլոր տվյալները՝ այդ թվում քարտապանների զգայուն տվյալների պահպանումը, մշակումն ու ոչնչացումը, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր գործողությունները իրականացվում են միջազգային լավագույն փորձին համապատասխան։
PCI DSS-ը վճարահաշվարկային համակարգում տվյալների անվտանգության միջազգային ամենաբարձր չափանիշներից է, և դրան համապատասխանությունը վկայում է քարտային տվյալների գաղտնիության, ամբողջականության և հասանելիության ապահովման բարձր մակարդակի, ինչպես նաև ընկերության պատասխանատու և համակարգված մոտեցման մասին տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտում։