Loading...

Հայտարարություններ

Հայտարարություն սեփական պրոցեսինգին անցնելու վերաբերյալ

Հարրգելի հաճախորդ,Ակբա բանկն անցում է կատարում վճարային պրոցեսինգի սեփական համակարգին՝ նպատակ ունենալով բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ներկայացնել ավելի նորարարական ծառայություններ՝ նպաստելով Հայաստանի վճարային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացմանը։

Այս կարևոր թարմացման հետ կապված՝ սույն թվականի նոյեմբերի 17-ից 18-ը բանկում իրականացվելու են պլանային տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում սահմանափակվելու է բանկի կողմից թողարկված վճարային քարտերի հասանելիությունը։

📌 Ի՞նչ է պետք իմանալ

• Նոյեմբերի 17 (ժամը 22:00) – նոյեմբերի 18 (ժամը 09:00)․ քարտերով գործարքներն ու acba digital-ում քարտային ծառայություններն ամբողջությամբ անհասանելի կլինեն։

• Նոյեմբերի 15–18․ ժամանակավորապես չեն գործի նոր քարտերի պատվիրման, փոխարինման և վերաթողարկման ծառայությունները։

• Նոյեմբերի 17․ acba digital-ով և տերմինալներով վարկերի մարում հնարավոր կլինի կատարել մինչև 20:00-ն։

• Նոյեմբերի 17․ «Հոմպլեքս» մասնաճյուղը կփակվի 19:30-ին։

• Նոյեմբերի 18 (ժամը 09:00-ից 16:00-ն)․ անհասանելի կլինեն Apple Pay / Google Pay թվային քարտերով և արտասահմանում կատարվող գործարքները:

💡 Ինչպե՞ս նախապատրաստվել

Տեխնիկական աշխատանքների ընթացքում ֆինանսական անհարմարություններից խուսափելու համար խնդրում ենք նախապես կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը․

1. Նոյեմբերի 17. նախապես կանխիկացնել անհրաժեշտ գումարը, հատկապես եթե դուք գտնվում եք արտասահմանում կամ պատրաստվում եք մեկնել նշված ժամանակահատվածում։ Համոզվեք, որ դուք ունեք անհրաժեշտ ծավալով կանխիկ գումար, քանի որ ձեր քարտային միջոցները հասանելի չեն լինելու տեխնիկական աշխատանքների իրականացման ողջ ընթացքում։

2. Նոյեմբերի 18 (ժամը 09:00-ից 16:00-ն)․ Հայաստանում գործարքները կարող եք իրականացնել միայն ֆիզիկական քարտերով։

3. Անհրաժեշտ գումարը նախապես փոխանցելով բանկային ընթացիկ հաշվին՝ կարող եք կանխիկացնել բանկոմատներից կոդի միջոցով կամ բանկի մասնաճյուղերից։ Ընթացիկ հաշվից կարող եք նաև QR-ով վճարումներ կատարել։ 

Շնորհակալ ենք վստահության համար․ ապագայի բանկինգն ավելի մոտ է։  

Էջի վերջին թարմացում՝ 06.11.2026