Loading...

Հայտարարություններ

Հայտարարություն Բանկի AMACBAB2QER3 և AMACBAB2RER1 թողարկման դրամային պարտատոմսերի ցուցակման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ 13.11.2026թ.-ից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական արժեկտրոնային դրամային (AMACBAB2QER3, ACBABQ և AMACBAB2RER1, ACBABR ) պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը: 

Երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնություններն իրականացնում է «Արդշինբանկ»ԲԲԸ:

Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի երկրորդային (Bbond)  ցուցակում ընդգրկելու մասին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2026 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ՑՊ-107-11/26 և ՑՊ-108-11/26 որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում  ստորագրման պահից:


Էջի վերջին թարմացում՝ 12.11.2026