Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

ԵՐԵՒԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ 2026

2026 թվականի ամենասպասված «Երևանի Գինու Օրեր» փառատոնը տեղի կունենա հունիսի 5-ից 7-ը։

Hero image

Պայմաններ

Ակբա բանկը, որպես միջոցառման գլխավոր հովանավոր, Visa-ի հետ համատեղ պատրաստել է մի շարք առաջարկներ, որոնք փառատոնի օրերն էլ ավելի հաճելի ու շահավետ կդարձնեն Ձեզ համար։

Visa Digital քարտերն անվճար են.Մայիսի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ կարող եք պատվիրել որևէ արժույթով մեկ Visa Digital քարտ՝ առանց սպասարկման վճարի և օգտվել բանկային ծառայությունների ողջ հնարավորություններից։

30% Cashback փառատոնի ընթացքում. Հունիսի 5-ից 7-ը «Երևանի Գինու Օրեր 2026» փառատոնի ընթացքում կատարեք գնումներ բանկի կողմից սպասարկվող տաղավարներում Ակբայի Ձեր Visa քարտերով (բացառությամբ Visa Business քարտի) և ստացեք 30% քեշբեք կատարած գնումների դիմաց։ Քեշբեքի առավելագույն գումարը մեկ հաճախորդի և միջոցառման 3 օրերի համար՝ 5000 ՀՀ դրամ։

Հատուկ նվերներ. Փառատոնի առաջին 500 մասնակիցները, ովքեր հունիսի 5-ից 7-ը կպատվիրեն Visa Digital քարտ, կստանան նաև բրենդավորված նվերներ Ակբա բանկի և Visa-ի կողմից։ Նվերները ստանալու համար անհրաժեշտ է.

  • պատվիրել անվճար Visa Digital քարտ acba digital հավելվածով,
  • մոտենել փառատոնի մեր տաղավար, որը գտնվում է Մ. Սարյան և Հ. Թումանյան փողոցների խաչմերուկում,
  • մասնակցել խաղին ու ստանալ բրենդավորված նվերներից մեկը:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Էջի վերջին թարմացում՝ 12.05.2026