Կառավարիր քո միջոցները, խնայիր և կուտակիր Ակբայի բիզնես ավանդի միջոցով։
Ավանդի գումարը կարող ես ավելացնել կամ նվազեցնել ավանդի ամբողջ գործողության ընթացքում՝ որոշակի սահմանափակումներով։
Կարող ես դիմել վարկ կամ վարկային գիծ ստանալու համար՝ տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարի մինչև 95%-ի չափով։
Ընտրիր տոկոսագումարները ստանալու քեզ հարմար տարբերակը՝ ամսական, ժամկետի վերջում կամ ամսական կապիտալացման տարբերակով։
Բիզնես ավանդներն ընդունվում են իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով:
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ`
Ծանոթացե՛ք Բիզնես ավանդի սակագներին մանրամասն։
Ավանդների սակագների նախկին պայմաններ
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
acba digital-ով Բիզնես ավանդի ներդրման դեպքում գործում են հետևյալ տոկոսադրույքները.
| Տոկոսագումարների վճարման հաճախականություն | Արժույթ | 1 ամսից մինչև 3 ամիս ներառյալ | 3 ամսից մինչև 6 ամիս ներառյալ | 6 ամսից մինչև 9 ամիս ներառյալ | 9 ամսից մինչև 12 ամիս ներառյալ | 12 ամսից մինչև 24 ամիս ներառյալ |
|---|---|---|---|---|---|---|
| Ավանդի տարեկան անվանական տոկոսադրույք | ||||||
| Ժամկետի վերջում վճարում | ՀՀ դրամ | 4.1% | 5.6% | 6.6% | 7.6% | 8.6% |
| ԱՄՆ դոլար | - | 1.1% | 2.1% | 2.85% | 3.6% | |
| եվրո | - | - | 0.85% | 1.1% | 1.6% | |
| ՌԴ ռուբլի | 0.6% | 1.6% | 2.6% | 3.1% | 3.6% | |
| Ամսական վճարում կամ կապիտալացում | ՀՀ դրամ | - | - | 5.6% | 6.6% | 8.1% |
| ԱՄՆ դոլար | - | - | 1.85% | 2.6% | 3.1% | |
| եվրո | - | - | 0.35% | 0.85% | 1.35% | |
| ՌԴ ռուբլի | - | - | 2.1% | 2.6% | 3.1% | |
| Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն | ||||||
| Ժամկետի վերջում վճարում | ՀՀ դրամ | 4.16% | 5.68% | 6.65% | 7.60% | 8.26% |
| ԱՄՆ դոլար | - | 1.10% | 2.11% | 2.85% | 3.54% | |
| եվրո | - | - | 0.85% | 1.10% | 1.60% | |
| ՌԴ ռուբլի | 0.60% | 1.61% | 2.61% | 3.10% | 3.54% | |
| Ամսական վճարում կամ կապիտալացում | ՀՀ դրամ | - | - | 5.70% | 6.76% | 8.37% |
| ԱՄՆ դոլար | - | - | 1.86% | 2.62% | 3.14% | |
| եվրո | - | - | 0.35% | 0.85% | 1.35% | |
| ՌԴ ռուբլի | - | - | 2.11% | 2.62% | 3.14% | |
| ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | Եվրո | ՌԴ ռուբլի | |
| Գումարի ավելացման հնարավորություն | -0.80% | -0.30% | -0.20% | -0.40% |
| Գումարի նվազեցման հնարավորություն | -1.30% | -0.50% | -0.30% | -0.60% |
| Գումարի ավելացման և նվազեցման հնարավորություն | -1.80% | -0.70% | -0.50% | -0.80% |
* ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ`
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ։
Ավանդ ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա ավանդային հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը, օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին ներկայացվող քաղվածքը տրամադրվում է.
Փաստաթղթերի կրկնօրինակը տրամադրվում է`
Տեղեկանքները տրամադրվում են`
առաքման ծառայության միջոցով՝ 6,000 ՀՀ դրամ (ներառյալ` ԱԱՀ), acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 4,000 ՀՀ դրամ (ներառյալ` ԱԱՀ)
Դրամային և/կամ արտարժութային ավանդը պայմանագրային ժամկետից շուտ պահանջելու դեպքում երեսուն բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները` տարեկան 0.1% չափով:
Տոկոսագումարների ամսական վճարման կամ տոկոսագումարների ամսական կապիտալացման տարբերակով բիզնես ավանդների(28.04.2025թ.-ից հետո կնքված) ժամկետից շուտ դադարեցման դեպքում ավանդատուի կողմից պետք է վճարվի ավանդի վաղաժամ դադարեցման վճար, որը կազմում է ավանդի՝ ժամկետից շուտ դադարեցման օրվան նախորդող օրերի համար ավանդային պայմանագրի համաձայն վճարված կամ կապիտալացված տոկոսագումարների և ավանդի՝ ժամկետից շուտ դադարեցման օրվան նախորդող օրերի համար 0.1% տարեկան( զրո ամբողջ մեկ տոկոս) տոկոսադրույքով վերահաշվարկված տոկոսագումարների դրական տարբերությունը։ Արտարժութային ավանդների դեպքում ավանդի վաղաժամ դադարեցման վճարի հաշվարկը կատարվում է ավանդի արժույթով։
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին։
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
| ԱԿԲԱ ԲԱՆԿՈՒՄ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` | ![]() | |||
|---|---|---|---|---|
| Ավանդի արժութային կառուցվածքը | Եթե նույն բանկում ունենք միայն դրամային ավանդ | Եթե նույն բանկում ունենք միայն արտարժութային ավանդ | Եթե նույն բանկում ունենք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ | |
| Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է | Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է | |||
| Ավանդի երաշխավորման առավելագույն չափը | 16 միլիոն ՀՀ դրամ | 7 միլիոն ՀՀ դրամ | 16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) | Երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով |
Ձեր ֆինանսական տեղեկատուն.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է։