Ակբան՝ որպես Հաշվի օպերատոր, կաջակցի քո կազմակերպությանը ռեեստրի վարման, կորպորատիվ գործողությունների և արժեթղթերի տեղաբաշխման գործընթացի ամբողջ ընթացքում։
Արժեթղթերի պահառություն
Ակբա բանկը՝ որպես Կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատոր, ապահովում է քո արժեթղթերի պահառության բոլոր գործարքների անխափան կատարումը։ Վստահիր ակտիվների պահպանությունը մեր փորձառու թիմին։
Բրոքերային ծառայություններ
Ակբա բանկը հնարավորություն է տալիս մասնակցել ՀՀ արժեթղթերի շուկային։ Մեր բրոքերային ծառայություններով կարող ես իրականացնել արժեթղթերի առք/վաճառք ինչպես ֆոնդային բորսայում, այնպես էլ չկարգավորվող շուկայում։
Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքներ
Ռեպո և հակադարձ ռեպո գործարքները արժեթղթերի միջոցով կարճաժամկետ միջոցներ ներգրավելու կամ տեղաբաշխելու արդյունավետ լուծում են։ Ակբա բանկը առաջարկում է նման գործարքներ՝ ապահովելով ճկուն ֆինանսական հնարավորություններ։
Էջի վերջին թարմացում՝ 15.10.2025
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: