Կատարեք առևտրային գործարքները առանց սպասելու վճարումներին․ ֆակտորինգի ծառայությամբ մենք անմիջապես կֆինանսավորենք Ձեր հաշիվ-ապրանքագրերը՝ ապահովելով Ձեր դրամական միջոցների անընդհատ շրջանառությունն ու ֆինանսական կայունությունը։
Դեբիտորական պարտքի վերածում կանխիկ գումարի՝ առանց սպասելու գնորդի վճարմանը։
Ֆինանսավորում՝ առանց գրավային ապահովվածության՝ դեբիտորական պարտքերի հիման վրա։
Վճարումների հետաձգման հնարավորությունը նպաստում է վաճառքների աճին և գործընկերային գրավչության բարձրացմանը։
Ի՞նչ է ֆակտորինգը
Ֆակտորինգը բանկի կողմից տրամադրվող առևտրի կարճաժամկետ ֆինանսավորման գործիք է, որի շնորհիվ Ձեր կողմից վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության դիմաց վճարվելիք գումարի /դրամական պահանջի/ ստացման իրավունքը որոշակի վճարի դիմաց զիջվում է բանկին, ինչի արդյունքում ստանում եք գումարի մեծ մասը՝ առանց սպասելու գնորդի կողմից վերջնական վճարմանը։
Ո՞ր դեպքերում կիրառել ֆակտորինգը
Դուք հանդիսանում եք վաճառող (արտահանող) և
Բանկը տրամադրում է ֆակտորինգի հետևյալ տեսակները`
Ըստ առևտրային գործարքի բնույթի՝
Ըստ հետպահանջի իրավունքի՝
Համայքների ֆակտորինգ
Համայնքների նկատմամբ դրամական պահանջի զիջման դիմաց առանց հետպահանջի իրավունքի ֆինանսավորումը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք ապրանքներ տրամադրելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագիր են կնքել ՀՀ համայնքների հետ: Կազմակերպության կողմից Բանկին կարող են զիջվել մեկից ավելի համայնքների նկատմամբ ունեցած դրամական պահանջներ:
| Տեղական և Արտահանման ֆակտորինգի առավելագույնի չափը՝ եթե ապահովված չէ ՀԱԱԳ ապահովագրությամբ կամ այլ բանկի երաշխիքով/ակրեդիտիվով՝ | Տեղական և Արտահանման ֆակտորինգի առավելագույնի չափը՝ եթե ապահովված է ՀԱԱԳ ապահովագրությամբ կամ այլ բանկի երաշխիքով/ակրեդիտիվով՝ |
|---|---|
| հաշիվ-ապրանքագրի մինչև 90%-ը – ՀՀ դրամ, արտարժույթի դեպքում՝ 80%-ը։ | հաշիվ-ապրանքագրի մինչև 95%, եթե ֆակտորինգային ֆինանսավորումը կատարվում է արտահանման պայմանագրի արժույթով և մինչև 85%-ը, եթե ֆակտորինգային ֆինանսա վորումն իրականացվում է արտահանման պայմանագրի արժույթից տարբեր արժույթով։ |
| Տեղական և արտահանման ֆակտորինգի սպասարկում | |
|---|---|
| Ֆակտորինգի սահմանաչափերի սահմանում | |
| Ֆակտորինգի առավելագույն սահմանաչափի սահմանում Հաճախորդի համար | 0.15%, նվազագույնը՝ 25 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 250 000 ՀՀ դրամ |
| Ֆակտորինգի առավելագույն սահմանաչափի վերանայում | 15 000 ՀՀ դրամ |
| Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում | |
| Ֆակտորինգի տրամադրման միջնորդավճար | Հ/Ա գումարի 0.3-1%, նվազագույնը` 5 000 ՀՀ դրամ |
| Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) | Տարեկան տոկոսադրույք՝
|
| Համայնքների նկատմամբ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում | |
|---|---|
| Համայնքների ֆակտորինգի տրամադրման միջնորդավճար | տարեկան 9% (գանձումը կատարվում է եռամսյակային կտրվածքով) |
| Համայնքների նկատմամբ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (Համայնքների ֆակտորինգ) | 0% |
| |
Տեղեկացեք մանրամասն.
Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի և ներկայացված բոլոր կետերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն՝
Առևտրի ֆինանսավորման գործիքների սակագներ։
Առևտրի ֆինանսավորման սակագների նախկին պայմաններ։
Բացառված և հաստատման ենթակա գործունեությունների ցանկ:
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն (ՀԱԱԳ)
Ֆակտորինգի տոկոսագումարի հաշվարկման և տրամադրման միջնորդավճարի հաշվարկման կարգը
Տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակ
Ֆակտորինգի զիջվող գումար՝ 10,000,000 ՀՀ դրամ
Ֆակտորինգի ֆինանսավորման չափ՝ զիջվող գումարի 90%
Ֆակտորինգի ֆինանսավորման գումար՝ 9,000,000 ՀՀ դրամ
Ֆակտորինգի տարեկան տոկոսադրույք՝ 14%
Ֆակտորինգի տրամադրման միջնորդավճար՝ 0.5%
Ֆակտորինգի ժամկետ՝ 120 օր
Օրական հաշվեգրվող տոկոսադրույքը կկազմի՝
9,000,000*14%/365=3,452 ՀՀ դրամ
Ամբողջ ժամկետի համար հաշվարկված տոկոսադրույքը կկազմի՝
3,452*120=414,247 ՀՀ դրամ
Ֆակտորինգի տրամադրման միանվագ միջնորդավճարը կկազմի՝
10.000.000*1%=100,000 ՀՀ դրամ
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Հոդված 895.
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Հոդված 899.
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Հոդված 901.
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
ՍՊԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՈՒՅԺԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ,
ԵԹԵ ՊԱՐՏԱՊԱՆԸ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԵՎ/ԿԱՄ ՀԱՅՏ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ, ԱՊԱ ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՉԿԱՏԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿԵԼ ՏՈՒԺԱՆՔ, ՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ 0.13 (ԶՐՈ ԱՄԲՈՂՋ ՏԱՍՆԵՐԵՔ) ՏՈԿՈՍԸ։
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿԱՄ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՉԿԱՏԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿԵԼ ՏՈՒԺԱՆՔ, ՈՐԸ ԲԱՆԿԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ 0.13 (ԶՐՈ ԱՄԲՈՂՋ ՏԱՍՆԵՐԵՔ) ՏՈԿՈՍԸ:
Ծանոթացեք ստորև.
ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԻՆ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՄԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՎՃԱՐՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ, ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒԺԱՆՔԸ, ԺԱՄԿԵՏԱՆՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ԺԱՄԿԵՏԱՆՑ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԸ, ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ, ԻՍԿ ՆԱԽՔԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՐՈՒՄՆԵՐՆ ՈՒՂՂՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ, ԵԹԵ ԱՌԿԱ ՉԷ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ՆՇՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՎԵՐԸ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ)։
ԳՐԱՎԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ.
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՀԱՃԱԽՈՐԴԸ/ՊԱՐՏԱՊԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՀԱՃԱԽՈՐԴԻ/ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՌԵԳՐԵՍԱՅԻՆ) ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԶԻՋՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԴԻՄԱՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉՎՃԱՐՄԱՆ ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ, ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԻՆ, ԻՍԿ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ՆԱԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ:
ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՀԵՏՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՈՉ ՌԵԳՐԵՍԱՅԻՆ) ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ՀԱՃԱԽՈՐԴԸ ՉԻ ԿՐՈՒՄ ԶԻՋՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԴԻՄԱՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉՎՃԱՐՄԱՆ ՌԻՍԿԸ, ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՊԱՐՏԱՊԱՆԻՆ:
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿՆ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ, ՖԱԿՏՈՐԻՆԳ ԵՎ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՆԹԱԴՐՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՊՐՈԴՈՒԿՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ
Բանկի հետ համագործակցող որակավորված անկախ գնահատող ընկերություններ։
1. Ինչո՞վ է տարբերվում ֆակտորինգը վարկից
- Վարկը տրամադրվում է որոշակի ֆիքսված ժամկետով, մինչդեռ Ֆակտորինգը տրամադրվում է վճարման փաստացի հետաձգված օրերի ժամկետով,
- վարկային միջոցները վերադարձվում են փոխառուի կողմից, իսկ ֆակտորինգի գումարը մարվում է դեբիտորի կողմից վճարվող գումարից,
- վարկի դեպքում, որպես կանոն, պահանջվում է գրավային ապահովվածություն, իսկ ֆակտորինգի ապահովվածություն է հանդիսանում դրամական պահանջը,
- ֆակտորինգային ֆինանսավորումը, ի տարբերություն վարկային միջոցների, չի արտացոլվում հաշվեկշռում որպես փոխառու միջոց,
- վարկավորման դեպքում հիմք է ընդունվում վարկառուի վճարունակությունը, իսկ ֆակտորինգային ֆինանսավորման դեպքում հիմք է ընդունվում գնորդների վճարունակությունը,
- վարկային միջոցները տրամադրվում են մեկ կամ երկու փուլերով` միանգամից, իսկ ֆակտորինգային ֆինանսավորումն իրականացվում է ըստ անհրաժեշտության,
- վարկավորումը չի ենթադրում այլ ծառայությունների մատուցում, իսկ ֆակտորինգը միայն ֆինանսավորում չէ, այլ հավելյալ ծառայությունների ամբողջություն:
2. Ու՞մ համար է նախատեսված ռեգրեսային ֆակտորինգը
- Ռեգրեսային ֆակտորինգը նախատեսված է նրանց համար, ովքեր վստահում են իրենց գնորդներին, և, հետևաբար, անհրաժեշտություն չկա վճարել առավել թանկ (ռեգրեսային ֆակտորինգն առավել էժան է),
3. Արդյո՞ք գնորդներին չի վախեցնի այն փաստը, որ վաճառողը սկսել է օգտվել ֆակտորինգից
- Վստահելի գնորդները, որոնք պահպանում են վճարման ժամկետները, ֆակտորինգի հանդեպ կարող են ունենալ միայն դրական վերաբերմունք: Նշենք նաև այն հանգամանքը, որ հենց ֆակտորինգի շնորհիվ հաճախ վաճառողը գնորդին տրամադրում է վճարման առավել երկար հետաձգում: Ֆակտորինգի կիրառումը նպատակահարմար է ոչ միայն վաճառողի համար, այլ նաև հենց գնորդի համար, քանի որ ֆակտորինգի շնորհիվ գնորդը ստանում է ապրանքային վարկ, մշտապես ապահովում է ապրանքի լայն տեսականի, ժամանակավորապես ունենում է լրացուցիչ ազատ դրամական միջոցներ:
4. Կարո՞ղ է արդյոք ֆակտորինգը կիրառվել ծառայությունների ոլորտում
- Անշուշտ, ֆակտորինգը կարող է լիարժեք կիրառվել նաև վճարման հետաձգված պայմանով ծառայությունների մատուցման դեպքում:
5. Ի՞նչ է տեղի ունենում դեբիտորի կողմից իրեն մատակարարված ապրանքի դիմաց գումարի չվճարման դեպքում, եթե գործարքը ֆինանսավորվել է ֆակտորինգով
- Գնորդի կողմից գումարի չվճարման դեպքում հնարավոր է երկու տարբերակ` կախված ամենից առաջ ֆակտորինգի տեսակից (ռեգրեսային կամ ոչ ռեգրեսային): Ռեգրեսային ֆակտորինգի դեպքում վաճառողը պարտավոր է գնորդի փոխարեն վճարել վերջինիս կողմից Բանկին չվճարված գումարը, իսկ ոչ ռեգրեսային ֆակտորինգի դեպքում Բանկը պետք է ինքնուրույն լուծի ժամկետանց պարտավորության վերադարձման խնդիրը` կրելով բոլոր ռիսկերը:
6. Արդյո՞ք Բանկը ֆակտորինգային ֆինանսավորում կտրամադրի ժամկետանց դեբիտորական պարտավորության դիմաց
- Բանկի կողմից ֆակտորինգային ֆինանսավորման ենթակա են բացառապես ոչ ժամկետանց դեբիտորական պարտավորությունները:
7. Ո՞րն է ֆակտորինգի առավելությունը վարկի նկատմամբ
- Իրականում խոսքը գնում է ոչ թե առավելության մասին, այլ այն փաստի, որ դրանք բավարարում են հաճախորդի տարբեր պահանջներ: Ֆակտորինգն առաջին հերթին գործիք է, որն ապահովում է վաճառքի ծավալների աճ` առանց գնորդների ժամկետանց դեբիտորական պարտավորությունների աճի ռիսկի:
