Մենք երաշխավորում ենք Ձեր բիզնեսը՝ ապահովելով գործընկերների հետ կայուն համագործակցության զարգացումը:
Բանկային երաշխիքը վարկի համեմատ զգալիորեն մատչելի է։
Կարող եք կատարել վճարումները սեփական ռեսուրսներով՝ առանց վարկային միջոցներ ներգրավելու։
Երաշխիքի շնորհիվ կարող եք ներմուծել ապրանք՝ հետաձգված վճարման պայմանով և խուսափել կանխիկ վճարման պահանջից։
Ինչ է բանկային երաշխիքը՝
Բանկային երաշխիքը բանկի կողմից տրված գրավոր պարտավորություն է, որով Բանկը երաշխավորում է Պրինցիպալի (հաճախորդ) պարտավորությունների կատարումը՝ պարտավորվելով Պրինցիպալի գործընկերոջը(Բենեֆիցիար) վճարել երաշխիքի պայմանագրով նախատեսված գումարը նրա առաջին իսկ պահանջով։
Շնորհիվ իր նկատմամբ ձեռք բերված բարձր վստահության` Ակբա բանկի կողմից տրամադրված երաշխիքն այսօր ընդունվում է օտարերկրյա բազմաթիվ ընկերությունների կողմից, ինչը թույլ է տալիս վերջիններիս հետ համագործակցել ուղղակիորեն` առանց այլ բանկի միջնորդության, որն էլ իր հերթին նվազեցնում է երաշխիքի դիմաց ծառայության վճարը:
Նշենք, որ մի շարք առաջնակարգ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից (CREDIT AGRICOLE CIB, ԱԶԲ, ՄՖԿ, ՎԶԵԲ) Բանկին տրամադրվել են առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար վարկային սահմանաչափեր: Ուստի, բոլոր այն դեպքերում, երբ բենեֆիցիարը պահանջում է տեղական կամ այլ բանկի կողմից տրված երաշխիք, ապա Ակբա բանկը, համագործակցելով վերոնշյալ բանկերի հետ, ապահովում է բենեֆիցիարի պահանջի բավարարումը:
Բանկային երաշխիքը կիրառվում է երբ պատրաստվում եք՝
Երաշխիքը, ի տարբերություն փաստաթղթային ակրեդիտիվի, կիրառվում է միայն այն դեպքում, երբ Պրինցիպալը չի կատարել իր պարտավորությունները Բենեֆիցիարի հանդեպ:
Բանկը տրամադրում է երաշխիքի հետևյալ տեսակները
| ՀՀ տարածքում գործող բենեֆիցիարի օգտին տրամադրվող Բանկային Երաշխիք | |
|---|---|
| Դրամական միջոցների գրավով ապահովված Բանկային Երաշխիքի տրամադրում | 1% տարեկան Բանկային Երաշխիքի գումարից
|
| Այլ գրավով ապահովված Բանկային Երաշխիքի տրամադրում | մրցույթի մասնակցության կամ հայտի ապահովման երաշխիք` 1.5% միանվագ Բանկային Երաշխիքի գումարից,
|
| Այլ բանկի կողմից տրամադրված հանդիպակաց երաշխիքով ապահովված երաշխիքի տրամադրում | պայմանագրային |
| ՀՀ տարածքից դուրս գործող բենեֆիցիարի օգտին տրամադրվող Բանկային Երաշխիք | |
| Դրամական միջոցների գրավով ապահովված բանկային երաշխիքի/հանդիպակաց երաշխիքի տրամադրում | տարեկան 1% Բանկային Երաշխիքի գումարից, նվազագույնը 35 000 ՀՀ դրամ |
| Այլ գրավով ապահովված բանկային երաշխիքի/հանդիպակաց երաշխիքի տրամադրում | տարեկան 2-3% Բանկային Երաշխիքի գումարից, նվազագույնը 40 000 ՀՀ դրամ |
| Բանկի կողմից տրամադրված հանդիպակաց երաշխիքով ապահովված երաշխիքի տրամադրում այլ բանկի կողմից | համաձայն միջնորդ բանկի/բանկերի սակագների |
| Միջնորդ բանկերի միջնորդավճարների վճարման նպատակով հաճախորդի կողմից դեպոնացվող գումար | պայմանագրային |
| Այլ գործառնություններ | |
| Երաշխիքի պայմանի փոփոխություն | |
| Երաշխիքի գումարի վճարում պահանջի դիմաց | երաշխիքի պահանջվող գումարի 0.5%, նվազագույնը 35 000 ՀՀ դրամ |
| Երաշխիքի նամակի SWIFT հաղորդագրության փոխանցում այլ բանկին | 25 000 ՀՀ դրամ |
| Այլ բանկի կողմից տրամադրված Բանկային Երաշխիքի սպասարկում | |
| Երաշխիքի ծանուցում | 30 000 ՀՀ դրամ |
| Երաշխիքի փոփոխության ծանուցում | 15 000 ՀՀ դրամ |
| Երաշխիքի շրջանակներում վճարման պահանջի կազմում | 20 000 ՀՀ դրամ |
Տեղեկացեք մանրամասն.
Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի և ներկայացված բոլոր կետերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն՝
Առևտրի ֆինանսավորման գործիքներ սակագներ:
Առևտրի ֆինանսավորման գործիքների նախկին պայմաններ:
Բացառված և հաստատման ենթակա գործունեությունների ցանկ:
Տեղեկանքի տրամադրման սակագներ՝
Երաշխիքի գործողությունը կարող է դադարել հետևյալ դեպքերում`
Երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով: (ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Հոդված 386.)
Երաշխիք տված անձի հանդեպ բենեֆիցիարին երաշխիքով պատկանող պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով: (ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Հոդված 387․)
Բանկային երաշխիքի տարեկան միջնորդավճարի հաշվարկի օրինակ՝
Բանկային երաշխիքի գումարի նկատմամբ միանվագ միջնորդավճարի հաշվարկի օրինակ ՝
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
ՍՊԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՈՒՅԺԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ,
ԲԵՆԵՖԻՑԻԱՐԻ (ԱՆՈՒՂՂԱԿԻ ԵՐԱՇԽԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ՝ ԹՈՂԱՐԿՈՂ ԲԱՆԿԻ) ՕՐԻՆԱԿԱՆ ԳՐԱՎՈՐ ՊԱՀԱՆՋԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՎԵՐՋԻՆԻՍ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ ԵՐԱՇԽԻՔԻ ԳՈՒՄԱՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՆԱԿՑԵՊՏ ԿԱՐԳՈՎ ԳԱՆՁԵԼ ԵՐԱՇԽԻՔԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԵՎ ՉԱՓՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՏՈՒԺԱՆՔԸ (ԴՐԱՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ) ԲԱՆԿՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ԲՈԼՈՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ։
ԲԱՆԿՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԵՆԵՖԻՑԻԱՐԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՎՃԱՐՎԱԾ ԵՎ/ԿԱՄ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊՐԻՆՑԻՊԱԼԻՆ՝ 14 (ՏԱՍՆՉՈՐՍ) ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՕՐ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ՝ ՆՇՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՈՐՊԵՍ ԵՐԱՇԽԻՔ ՏՎԱԾ ԱՆՁԻ ՀԱՆԴԵՊ ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐԵԼ ՏՈԿՈՍՆԵՐ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԻ ՉԱՓՈՎ, ԸՆԴ ՈՐՈՒՄ ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ԿՈՂՄԻՑ 14-ՕՐՅԱ (ՏԱՍՆՉՈՐՍՕՐՅԱ) ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ՆՇՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՆԿԸ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԵԳՐԵԼ ԻՐ ԿՈՂՄԻՑ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒԺԱՆՔԸ ՝ 0.13%-Ի ՉԱՓՈՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։
ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՈՒՂՂՎՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆԸ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ և ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒԺԱՆՔԸ, ԺԱՄԿԵՏԱՆՑ ԱՄՍԱԿԱՆ ՄԻՋՈՆԴԱՎՃԱՐԸ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ) ԺԱՄԿԵՏԱՆՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ, ԻՍԿ ԵԹԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՊԱ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՀԱՏՎԱԾՆ ՈՒՂՂՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆԸ։
ԳՐԱՎԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ.
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՊՐԻՆՑԻՊԱԼԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ, ԵՐԱՇԽԻՔ ԵՎ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՆԹԱԴՐՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՊՐՈԴՈՒԿՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ:
Տեղեկացեք մանրամասն.
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր։
Բանկի հետ համագործակցող որակավորված անկախ գնահատող ընկերություններ
