Ինկասոն վաճառողի (արտահանողի) հանձնարարությունն է բանկին` գնորդին (ներմուծողին) փոխանցել փաստաթղթերը` վճարի և/կամ վճարի ակցեպտի դիմաց: Ընդ որում, բանկը վճարման որևէ պարտավորություն չի ստանձնում, այլ կատարում է գործակալի/փաստաթղթերը փոխանցողի դեր:
Բանկը հանդես է գալիս որպես փաստաթղթերի հուսալի փոխանցող
Ինկասոն ապահովում է գործարքի անվտանգություն․ վաճառողը ստանում է վճարումը փաստաթղթերի դիմաց, իսկ գնորդը՝ փաստաթղթերը միայն վճարումից կամ մուրհակի ընդունումից հետո։
Ավելի պարզ և էժան, քան այլ վճարային գործիքները
Ըստ առևտրային գործարքի բնույթի՝ տարբերում են.
Արտահանման ինկասո
Դուք ապրանքները առաքում եք գնորդին, իսկ առաքման փաստաթղթերը ներկայացնում եք Բանկ` գնորդից ապրանքների դիմաց վճարումը գանձելու համապատասխան հրահանգներով: Առաքման փաստաթղթերը կարող են հանձնվել գնորդին կա'մ ամբողջական վճարման դիմաց, կա՛մ վերջինիս գրավոր հետաձգված պարտավորությամբ փաստաթղթի (մուրհակի) ընդունման (ակցեպտի) դիմաց:
Ներմուծման ինկասո
Արտահանողը Ձեզ է առաքում ապրանքը և հանձնարարում իր բանկին ուղարկել առաքման փաստաթղթերը Ակբա բանկ` վճարումը գանձելու համապատասխան հրահանգներով: Առաքման փաստաթղթերը կարող են հանձնվել Ձեզ կա'մ ամբողջական վճարման դիմաց, կամ Ձեր կողմից գրավոր հետաձգված պարտավորությամբ փաստաթղթի (մուրհակի) ակցեպտի դիմաց: Նախապես համաձայնեցված պայմաններով Բանկը կարող է երաշխավորել Ձեր կողմից ակցեպտավորված մուրհակի վճարումը ավալի միջոցով:
Ինկասոյի վճարման ձևերը`
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Հոդված 943 ․
1. Որևէ փաստաթղթի բացակայության կամ փաստաթղթերի արտաքին հատկանիշների ինկասո հանձնարարությանն անհամապատասխանության դեպքում կատարող բանկը պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն անձին, ումից ստացվել է ինկասո հանձնարարությունը: Նշված թերությունները չվերացվելու դեպքում բանկն իրավունք ունի առանց կատարելու հետ վերադարձնել փաստաթղթերը:
2. Փաստաթղթերը վճարողին ներկայացվում են այն ձևով, որով դրանք ստացվել են, բացառությամբ ինկասո գործառնությունները ձևակերպելու համար անհրաժեշտ բանկերի նշումների և մակագրությունների:
3. Եթե փաստաթղթերը ենթակա են վճարման ըստ ներկայացման, կատարող բանկը պետք է ինկասո հանձնարարությունն ստանալուց հետո անհապաղ վճարի դրանք:
Եթե փաստաթղթերը ենթակա են վճարման այլ ժամկետում, կատարող բանկն ինկասո հանձնարարությունն ստանալուց հետո փաստաթղթերն անհապաղ պետք է ներկայացնի ակցեպտի` վճարողի ակցեպտն ստանալու համար, իսկ վճարի պահանջը պետք է կատարվի ոչ ուշ, քան փաստաթղթում նշված վճարման ժամկետի վրա հասնելը:
4. Մասնակի վճարները կարող են ընդունվել բանկային կանոններով սահմանված դեպքերում կամ ինկասո հանձնարարության մեջ հատուկ թույլտվության առկայությամբ:
5. Կատարող բանկը պետք է ստացված (ինկասավորված) գումարներն անհապաղ հանձնի էմիտենտ բանկի տնօրինությանը, որը պարտավոր է այդ գումարները մուտքագրել հաճախորդի հաշվում: Կատարող բանկն իրավունք ունի իրեն հասանելիք վարձատրությունը և ծախսերի հատուցումը պահել ինկասավորված գումարներից:
| Արտահանման ինկասո | |
|---|---|
| Ինկասո հանձնարարագրի թողարկում | 0.2%` հաշվարկված ինկասոյի գումարից, նվազագույնը 15 000 ՀՀ դրամ |
| Ինկասո հանձնարարագրի պայմանի փոփոխություն | 15 000 ՀՀ դրամ (ինկասոյի գումարի ավելացման դեպքում լրացուցիչ կգանձվի 0.2%` հաշվարկված գումարի ավելացված մասից) |
| Ավալի միջոցով երաշխավորված մուրհակի զեղչում | 25 000 ՀՀ դրամ (համաձայնեցված տարեկան տոկոսադրույքի կիրառում) |
| Ներմուծման ինկասո | |
|---|---|
| Ինկասո հանձնարարագրի ծանուցում | 0.2%` հաշվարկված ինկասոյի գումարից, նվազագույնը` 15 000 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ) |
| Ինկասո հանձնարարագրի պայմանի փոփոխության ծանուցում | 15 000 ՀՀ դրամ (ինկասոյի գումարի ավելացման դեպքում լրացուցիչ կգանձվի 0.2%` հաշվարկված գումարի ավելացված մասից) (ներառյալ՝ ԱԱՀ) |
| Ակցեպտավորված մուրհակի երաշխավորում | 3-6% տարեկան` հաշվարկված մուրհակի գումարից, նվազագույնը` 35 000 ՀՀ դրամ |
| Ինկասո ներկայացված, սակայն չվճարված փաստաթղթերի վերադարձ | 35 000 ՀՀ դրամ |
| Ինկասո հանձնարարագրի վճարում/ակցեպտավորում | Համաձայն Բանկում գործող փոխանցման սակագների |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Տեղեկացեք մանրամասն.
Առևտրի ֆինանսավորման գործիքների սակագներ:
Առևտրի ֆինանսավորման գործիքների նախկին պայմաններ:
Բացառված և հաստատման ենթակա գործունեությունների ցանկ։
Արտահանման ինկասոյի առավելությունները.
Ներմուծման ինկասոյի առավելությունները.
1. Ո՞ր դեպքում է ավելի նպատակահարմար օգտագործել ինկասոն, այլ ոչ թե փաստաթղթային ակրեդիտիվը:
- Փաստաթղթային ակրեդիտիվը նպատակահարմար է կիրառել այն դեպքում, երբ գնորդը և վաճառողը չեն ճանաչում միմյանց, և վաճառողը վստահ չէ գնորդի վճարունակության վրա, իսկ գնորդն իր հերթին վստահ չէ որ վաճառողը կառաքի ապրանքը: Ինկասոյի դեպքում գնորդն ու վաճառողը ճանաչում են միմյանց, և վաճառողը վստահ է, որը գնորդը կվճարի ուղարկված փաստաթղթերի դիմաց:
2. Հնարավո՞ր է ինկասո գործարքի իրականացման դեպքում ստանալ ֆինանսավորում:
- Ինկասո գործարքի իրականացման ընթացքում հնարավոր է ստանալ ֆինանսավորում մուրհակի զեղչման միջոցով: Զեղչելով հետաձգված վճարման պայմանով մուրհակը` Բանկը վճարում է հաճախորդին/գնորդին մուրհակի անվանական արժեքը` նվազեցված համապատասխան զեղչատոկոսի չափով:
