Ռեպո և հակադարձ ռեպո գործարքները արժեթղթերի միջոցով կարճաժամկետ միջոցներ ներգրավելու կամ տեղաբաշխելու արդյունավետ լուծում են։ Ակբա բանկը առաջարկում է նման գործարքներ՝ ապահովելով ճկուն ֆինանսական հնարավորություններ։

Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքները կարճաժամկետ դրամական միջոցներ ներգրավելու կամ տեղաբաշխելու եղանակ են՝ արժեթղթերի երկու հակադարձ առքուվաճառքի միջոցով։
Դու վաճառում ես արժեթուղթը և պարտավորվում ես հետ գնել այն որոշակի ժամանակ անց՝ մյուս կողմի պահանջով։ Սա թույլ է տալիս քեզ ներգրավել կարճաժամկետ դրամական միջոցներ։
Դու գնում ես արժեթուղթը և պարտավորվում ես հետ վաճառել այն որոշակի ժամանակ անց՝ մյուս կողմի պահանջով։ Սա հնարավորություն է տալիս քեզ տեղաբաշխել կարճաժամկետ դրամական միջոցներ։
Ակբա բանկը ռեպո/հակադարձ ռեպո գործարքներ է կնքում ֆինանսական ոլորտի հուսալի գործընկերների լայն շրջանակի հետ։
Մենք համագործակցում ենք ՀՀ Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային կազմակերպությունների և ներդրումային ֆոնդերի հետ։
Գործարքի պայմանները որոշվում են բանակցությունների միջոցով՝ հիմնվելով Բանկի ներքին ընթացակարգերով սահմանված սկզբունքների վրա։