Ակբան՝ որպես Հաշվի օպերատոր, կաջակցի քո կազմակերպությանը ռեեստրի վարման, կորպորատիվ գործողությունների և արժեթղթերի տեղաբաշխման գործընթացի ամբողջ ընթացքում։

Որպես Հաշվի օպերատոր, Բանկը միջնորդավորում է Ռեեստրի վարման ծառայությունների մատուցումը` կատարելով Հաճախորդի կողմից ներկայացված ցանկացած օրինական հանձնարարական, որը կապված է անվանական արժեթղթերի ռեեստրի վարման հետ: Ռեեստրի վարման ծառայությունների միջնորդավորման շրջանակներում Բանկն իրականացնում է նաև.
Ռեեստրի վարման, կորպորատիվ արժեթղթերի պահառության սակագների նախկին պայմաններ։
Ռեեստրի վարման պայմանագիրը ԿՆՔՎՈՒՄ է, եթե Թողարկողն առաջին անգամ է իր Ռեեստրի վարումը հանձնում Կենտրոնական դեպոզիտարիային: Պայմանագրի կնքման գործընթացում Կենտրոնական դեպոզիտարիային Թողարկողի հետ հարաբերություններում ներկայացնում է Բանկը:
Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
ա) Թողարկողի դիմումն ուղղված Բանկի գլխավոր գործադիր տնօրենին` անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման պայմանագիր կնքելու ցանկությամբ` կնքված թողարկողի կնիքով և ստորագրված թողարկողի լիազորված ներկայացուցչի կողմից,
բ) Թողարկողի պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը (ներառյալ` դրանում առկա բոլոր ներդիրները),
գ) Թողարկողի քարտը, որտեղ պետք է նշված լինեն թողարկողի անվանումը, գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները, պետական գրանցում շնորհած երկիրը, հարկ վճարողի հաշվառման համարը (իսկ դրա բացակայության դեպքում` համապատասխան պետական մարմնի կողմից տրված նույնականացման այլ համարը),
դ) Թողարկողի գործադիր մարմնի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենը,
ե) Թողարկողի գործադիր մարմնի ղեկավարի և նրա լիազորված ներկայացուցչի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթը,
զ) տեղեկանք արժեթղթերի հավաստագրերի առկայության (տպագրման) մասին,
Է) անվանական արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի (բացառությամբ թողարկված, սակայն դեռևս չտեղաբաշխված արժեթղթերի) փաստաթղթային տարբերակները` նշելով տվյալ դասի արժեթղթերի ընդհանուր քանակը, անվանական արժեքը: Փաստաթղթային տարբերակը պետք է վավերացված լինի Թողարկողի կնիքով (առկայության դեպքում) և ստորագրված` գործադիր մարմնի ղեկավարի կողմից: Այն դեպքում, երբ Թողարկողի հետ կնքվում է արժեթղթերի այնպիսի դասի համար Ռեեստրի վարման պայմանագիր, որի տեղաբաշխումը դեռ չի իրականացվել, այսինքն տվյալ արժեթղթերի դասի սեփականատերեր դեռ չկան, ապա Թողարկողը Բանկ է ներկայացնում Արժեթղթերի դասի քարտ,
Ը) Արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (ԱՄՏԾ) կամ Արժեթղթերի նույնականացնող ծածկագրի (ԱՆԾ) շնորհման հայտ:
Ուշադրություն. Պայմանագրի կնքման ընթացքում հնարավոր է պահանջվեն լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որը նպատակ ունի լավագույն կերպով ապահովել Թողարկողների ռեեստրի վարման պատշաճությունը:
Եթե Թողարկողի կողմից ներկայացված փաստաթղթերը բավարարում են բոլոր պահանջներին, ապա այդ դեպքում Թողարկողի հետ Ռեեստրի վարման պայմանագիրը կնքվում կամ վերակնքվում է 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ընթացքում:
Պայմանագրի վերակնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
ա) Թողարկողի դիմումն ուղղված Բանկի գլխավոր գործադիր տնօրենին` անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման պայմանագիր կնքելու ցանկությամբ` կնքված Թողարկողի կնիքով և ստորագրված թողարկողի լիազորված ներկայացուցչի կողմից:
բ) Թողարկողի քարտը,
գ) Արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (ԱՄՏԾ) կամ Արժեթղթերի նույնականացնող ծածկագրի (ԱՆԾ) շնորհման հայտ (անհրաժեշտության դեպքում):
դ) Թողարկողի պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը (ներառյալ` դրանում առկա բոլոր ներդիրները),
ե) Թողարկողի գործադիր մարմնի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենը, Թողարկողի Գործադիր մարմնի ղեկավարի և նրա լիազորված ներկայացուցչի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթը:
Ուշադրություն. Պայմանագրի վերակնքման ընթացքում հնարավոր է պահանջվեն լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որը նպատակ ունի լավագույն կերպով ապահովել Թողարկողների ռեեստրի վարման պատշաճությունը:
Ծանոթացեք.
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ին կարող եք ծանոթանալ այստեղ
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010 318888 կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Ռեեստրի վարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում Թողարկողից կգանձվի տույժ վճարի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,15%-ի չափով: