Ակբա բանկը՝ որպես Կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատոր, ապահովում է քո արժեթղթերի պահառության բոլոր գործարքների անխափան կատարումը։ Վստահիր ակտիվների պահպանությունը մեր փորձառու թիմին։

Բացիր դեպո հաշիվներ Ակբայում՝ քո արժեթղթերի ճշգրիտ հաշվառման համար։
Առաջին իսկ պահանջով ստացիր քաղվածքներ և տեղեկանքներ քո դեպո հաշիվներից։
Ակբան ապահովում է քո արժեթղթերի փոխանցումը այլ պահառուի մոտ՝ քո ցուցումով։
Իրավաբանական անձանց Կորպորատիվ արժեթղթերի պահառություն
Կորպորատիվ արժեթղթերի պահառության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Իրավաբանական անձանց համար
ա) Իրավաբանական անձն արժեթղթերի հաշվի բացման ժամանակ Բանկ է ներկայացնում Հաշվետիրոջ քարտ , որը նրան տրվում է Բանկում: Քարտը ստորագրվում է Հաշվետիրոջ լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ և, եթե տվյալ անձն իրավաբանական անձի լիազորված ներկայացուցիչն է դրա հիմնադիր փաստաթղթերի համաձայն և իրավունք ունի գործել տվյալ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի, նաև կնիքվում է իրավաբանական անձի կնիքով (առկայության դեպքում):
բ) լիազորված ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը:
Ուշադրություն. Պայմանագրի կնքման ընթացքում հնարավոր է պահանջվեն լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որը նպատակ ունի լավագույն կերպով ապահովել արժեթղթերի պահառության գործընթացի պատշաճությունը:
Ծանոթացեք.
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ին կարող եք ծանոթանալ այստեղ
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Սակագների մասին կանոններ»-ին կարող եք ծանոթանալ այստեղ
Բանկի կողմից պետական արժեթղթերի շուկայում բրոքերային ծառայությունների մատուցումը ուղեկցվում է պահառության ծառայությունների մատուցմամբ:
Պահառության ծառայությունների մատուցման շրջանակում Բանկը՝
1. Հաճախորդի համար բացում և վարում է դեպո հաշիվներ, որտեղ հաշվառվում են հաճախորդին սեփականության իրավունքով պատկանող կամ օրենքով սահմանված այլ իրավունքով նրա կողմից տնօրինվող պարտատոմսերը:
Բանկը հաճախորդների համար բացում է դեպո հաշիվների հետևյալ տեսակները՝
2. Տրամադրում է քաղվածքներ և այլ տեղեկանքներ դեպո հաշիվներից,
3. Հաճախորդի առաջին իuկ պահանջով, ինչպեu նաև պահառության պայմանագրի դադարեցման դեպքերում Հաճախորդին տրամադրում է նրան պատկանող պարտատոմսերը` Հաճախորդի ցուցումով այլ պահառուի մոտ նրա դեպո հաշվին պարտատոմսերը փոխանցելու միջոցով: