Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

ՖԱԿՏՈՐԻՆԳ

Կատարեք առևտրային գործարքները առանց սպասելու վճարումներին․ ֆակտորինգի ծառայությամբ մենք անմիջապես կֆինանսավորենք Ձեր հաշիվ-ապրանքագրերը՝ ապահովելով Ձեր դրամական միջոցների անընդհատ շրջանառությունն ու ֆինանսական կայունությունը։

Icon

Արագ կանխիկի հոսք

Դեբիտորական պարտքի վերածում կանխիկ գումարի՝ առանց սպասելու գնորդի վճարմանը։

Icon

Արագ ֆինանսավորում առանց գրավի

Ֆինանսավորում՝ առանց գրավային ապահովվածության՝ դեբիտորական պարտքերի հիման վրա։

Icon

Մրցունակության բարձրացում

Վճարումների հետաձգման հնարավորությունը նպաստում է վաճառքների աճին և գործընկերային գրավչության բարձրացմանը։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Սակագներ
Գործարքի իրականացման հաջորդական քայլեր
1.9 MB
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
343.13 KB

Անհրաժեշտ տեղեկատվություն

Ի՞նչ է ֆակտորինգը

Ֆակտորինգը բանկի կողմից տրամադրվող առևտրի կարճաժամկետ ֆինանսավորման գործիք է, որի շնորհիվ Ձեր կողմից վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության դիմաց վճարվելիք գումարի /դրամական պահանջի/ ստացման իրավունքը որոշակի վճարի դիմաց զիջվում է բանկին, ինչի արդյունքում ստանում եք գումարի մեծ մասը՝ առանց սպասելու գնորդի կողմից վերջնական վճարմանը։

Ո՞ր դեպքերում կիրառել ֆակտորինգը

Դուք հանդիսանում եք վաճառող (արտահանող) և

  • աշխատում եք մի շարք մշտական գնորդների (ներմուծողների) հետ,
  • ձգտում եք հանդես գալ առավել մրցունակ պայմաններով` առաջարկելով վճարման հետաձգման պայման (օր. մինչև 90 օր վճարման հետաձգում) և ավելացնել Ձեր վաճառքների ծավալները,
  • ունեք դեբիտորական պարտքեր, սակայն պարբերաբար առաջ են գալիս որոշ ֆինանսական դժվարություններ և անհրաժեշտություն է առաջանում հայթայթել կանխիկ դրամական միջոցներ,
  • պատրաստ եք «վաճառել»  Ձեր դեբիտորական պարտքը և կանխիկացնել ապագայում ստանալիք գումարները որոշակի վճարի դիմաց:


Ֆակտորինգի հայտ

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 03.04.2026