Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

ԱԿՐԵԴԻՏԻՎ

Մենք կապահովենք Ձեր միջոցների և շահերի լիարժեք պաշտպանությունը՝ նվազեցնելով ռիսկերը նույնիսկ նոր գործընկերների հետ գործարքներում։

Icon

Հետաձգված վճարման հնարավորություն

Ակրեդիտիվը հնարավորություն է տալիս ձեռք բերել ապրանքը հիմա և կատարել վճարումը ավելի ուշ՝ նվազագույն ռիսկերով։

Icon

Վճարում միայն ստուգված փաստաթղթերի հիման վրա

Դուք կատարում եք վճարումը միայն այն ժամանակ, երբ վաճառողը ներկայացնում է ակրեդիտիվի պայմաններին համապատասխան փաստաթղթերը։

Icon

Հստակ սահմանված պայմաններ՝ առանց չնախատեսված փոփոխությունների

Ակրեդիտիվի պայմանները չեն կարող փոփոխվել առանց բոլոր կողմերի համաձայնության, ինչը ապահովում է գործարքի մասնակիցների շահերի պաշտպանությունը։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Սակագներ
Գործարքի իրականացման հաջորդական քայլեր
1.96 MB
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
341.19 KB

Անհրաժեշտ տեղեկատվություն

Ի՞նչ է ակրեդիտիվը

Ակրեդիտիվը բանկի գրավոր պարտավորությունն է, որը թողարկվում է գնորդի (ներմուծողի) հանձնարարությամբ հօգուտ վաճառողի (արտահանողի), վերջինիս վճարելու դրամական գումար` ակրեդիտիվով սահմանված պայմաններին համապատասխան փաստաթղթերի ներկայացման դիմաց:

Ո՞ր դեպքերում կիրառել փաստաթղթային ակրեդիտիվը:

Դուք զբաղվում եք միջազգային առևտրով, որտեղ առկա են մի շարք խնդիրներ, առևտրային գործարքի կողմերի միջև փոխադարձ վստահության բացակայություն, բազմաթիվ ռիսկեր թե՛ գնորդի (ներմուծողի), թե՛ վաճառողի (արտահանողի) համար, գործարքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն:

Ակբա բանկն առաջարկում է կիրառել փաստաթղթային ակրեդիտիվը, որը կօգնի Ձեզ հաղթահարել միջազգային առևտրում առկա դժվարությունները` նվազագույնի հասցնելով Ձեր ռիսկերը:

Ակրեդիտիվի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար.

  • վաճառողն ապրանքն առաքում է նախքան գնորդի կողմից գումարի վճարումը,
  • վճարումն իրականացվում է վաճառողի կողմից ապրանքն առաքելուց և ապրանքառաքման փաս-տաթղթերը ներկայացնելուց հետո, ինչը նվազագույնի է հասցնում գնորդի ռիսկերը,
  • վաճառողի կողմից նախապես հաստատված ապրանքառաքման պայմաններից որևէ մեկի խախտումը կարող է հանգեցնել առաքված ապրանքի դիմաց գումարի չվճարման,
  • ակրեդիտիվի դեպքում վաճառողը հենվում է բանկի վճարունակության վրա և վստահ է, որ ակրեդիտիվով սահմանված բոլոր պայմանները կատարելուց հետո կստանա վճարումը: Ուստի, չունենալով ապրանքի դիմաց չվճարման ռիսկ` վաճառողը կարող է առաքել ապրանքը վճարման հետաձգման պայմանով (օր.՝ տրանսպորտային բեռնագրի տրման օրվանից հաշված 90 օր հետո),
  • ակրեդիտիվի գումարի վճարման համար բավարար ֆինանսական միջոցների բացակայության դեպքում Բանկը կարող է միաժամանակ ֆինանսավորել Ձեր առևտրային գործարքները,
  • Դուք կարող եք վստահ լինել, որ վաճառողը չի ստանա համապատասխան վճարումը, եթե խախտի ապրանքառաքման նախապես սահմանված վերջնաժամկետը և ապրանքը չառաքի Ձեր սահմանած ժամկետում:

Ակրեդիտիվի առավելությունները արտահանողի (վաճառողի) համար.

  • վաճառողը (արտահանողը) վստահ է, որ կստանա առաքված ապրանքի դիմաց վճարումը, քանի որ ակրեդիտիվի դեպքում վաճառողի հանդեպ վճարման պարտավորությունը գնորդից (ներմուծողից) անցնում է Բանկին,
  • արտահանման ակրեդիտիվի շնորհիվ վաճառողը կարող է իր գործընկերներին առաջարկել հետաձգված վճարման պայման, ինչը կնպաստի իրացման ծավալների աճին, նոր շուկաներ մուտք գործելուն: Ընդ որում, ապրանքի դիմաց վճարումը կարող է ստանալ ավելի շուտ` արտահանման ակրեդիտիվով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դիմաց,
  • շնորհիվ վճարման ապահով եղանակի` վաճառողը հնարավորություն է ստանում միջազգային շուկայում հանդես գալ առավել մրցունակ պայմաններով,
  • վաճառողը ստանում է առաքված ապրանքի դիմաց վճարումը մինչև ապրանքը գնորդին հասնելը,
  • գնորդը չի կարող միակողմանիորեն չեղյալ հայտարարել առևտրային գործարքը կամ փոփոխել որևէ պայման` առանց վաճառողի նախնական համաձայնության:


Ակկրեդիտիվի հայտ

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 07.04.2026