Visa Business քարտը ստեղծված է միջազգային և տեղական վճարումների համար՝ վարկային գծի հնարավորությամբ և մշտապես թարմացվող բացառիկ առաջարկներով։
Visa PayWave տեխնոլոգիայի շնորհիվ կարող ես կատարել առանց կոնտակտի վճարումներ աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Visa քարտերը չիպային են, ունեն 3D Secure համակարգ, և կորստի դեպքում կարող ես արագ արգելափակել քարտը։
Քո քարտին կարող ես ակտիվացնել վարկային գիծ մինչև 18,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (առանց գրավի՝ մինչև 9,000,000 ՀՀ դրամ)։
Ընկերությունը բացում է քարտային հաշիվ, որին կից ընկերության ղեկավարի պահանջով տրամադրվում է Visa Business կամ ArCa Business քարտ կանխիկ և անկանխիկ գործառնություններ կատարելու նպատակով: Ընկերությունը իր հայեցողությումբ կարոց է բացել մի քանի քարտային հաշիվ և յուրաքանչյուր քարտային հաշվին կցել առավելագույնը 3 անվանական քարտ, որոնցից մեկը հանդիսանում է հիմնական, իսկ մյուս երկուսը` կից: Յուրաքանչյուր քարտ, թե հիմնական, թե կից ձևակերպվում են ընկերության կողմից լիազորված աշխատակցի անունով: Կից քարտերի քարտապանները իրավունք ունեն օգտվել հիմնական քարտի հաշվին առկա միջոցներից սահմանված սահմանաչափերի շրջանակներում:
Քարտերով կատարված յուրաքանչյուր գործարք արտացոլվում է ընկերության քարտային հաշվի վրա և ձևակերպվում է ներկայացվող անդորրագրերի հիման վրա:
Visa Business և ArCa Business քարտեր պատվիրելու համար անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպության համապատասխան իրավասություն ունեցող ղեկավար անձը կամ կազմակերպության կողմից լիազորված այլ անձ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատերը, այցելի Բանկի մասնաճյուղերից որևէ մեկը և լրացնի Քարտի պատվիրման դիմումը:
Քարտի տրամադրման և սպասարկման հիմնական պայմանները
| Visa Business | |
| Սպասարկման վարձ | 16,000 ՀՀ դրամ / acba digital-ով՝ |
| 15,000 ՀՀ դրամ տարեկան* | |
| Արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո |
| Վարկային գծի հնարավորություն | մինչև 18,000,000 ՀՀ դրամին համարժեք գումար*** |
| Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը 1 | ՀՀ դրամ՝ 18-20%, ԱՄՆ դոլար՝ 16-20%, եվրո՝ 14-17% |
| Բանկի բանկոմատներից և POS տերմինալներից | 1% |
| կանխիկացման միջնորդավճար | |
| Կից քարտի տրամադրում **** | անվճար |
| *POS-տերմինալների և առցանց վճարումների սպասարկման գծով Բանկի հետ համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի հիմնադիրների և տնօրենների համար` 5 000 ՀՀ դրամ տարեկան: | |
| **POS-տերմինալների և առցանց վճարումների սպասարկման գծով Բանկի հետ համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի հիմնադիրների և տնօրենների համար` 3 000 ՀՀ դրամ տարեկան: | |
| ***գրավով ապահովված լինելու դեպքում և մինչև 9 000 000 ՀՀ դրամ՝ առանց գրավի ապահովվածության: | |
| ****յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ կից քարտի տրամադրում՝ ArCa Business – 1.000 ՀՀ դրամ, Visa Business – 3.000 ՀՀ դրամ: | |
| 1 Եթե Բանկի կողմից աշխատավարձերի սպասարկման ծրագրերի շրջանակներում այլ բան սահմանված չէ: | |
*POS-տերմինալների և առցանց վճարումների սպասարկման գծով Բանկի հետ համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի հիմնադիրների և տնօրենների համար` 5 000 ՀՀ դրամ տարեկան:
**POS-տերմինալների և առցանց վճարումների սպասարկման գծով Բանկի հետ համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի հիմնադիրների և տնօրենների համար` 3 000 ՀՀ դրամ տարեկան:
***գրավով ապահովված լինելու դեպքում և մինչև 9 000 000 ՀՀ դրամ՝ առանց գրավի ապահովվածության:
****յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ կից քարտի տրամադրում՝ ArCa Business – 1.000 ՀՀ դրամ, Visa Business – 3.000 ՀՀ դրամ:
Ծանոթացեք ավելի մանրամասն Բիզնես քարտերի տրամադրման և սպասարկման բոլոր սակագներին
Ծանոթացեք Վճարային քարտերի սպասարկման պայմաններին:
Քարտերի սակագների նախկին պայմաններ։
Հարկ է նաև նշել, որ Ակբա բանկը միակ բանկն է Հայաստանում, որ այս քարտով, ինչպես և Visa համակարգի բոլոր այլ քարտերով, Հայաստանի ցանկացած այլ բանկի բանկոմատներից գումար կանխիկացնելիս գանձում է միջնորդավճար 1%-ի չափով՝ չկիրառելով նվազագույն միջնորդավճարի չափ: Անհրաժեշտ է նաև նշել, որ այժմ Բանկի Visa համակարգի բոլոր քարտերը չիպային են, ինչը գրեթե անհնար է դարձնում այս քարտերի կեղծումը և զեղծարար նպատակներով օգտագործումը:
Իդեպ, քարտը, հանդիսանալով Visa International վճարային համարակգի քարտ,սպասարկվում է աշխարհի 200-ից ավելի երկրների` միլիոնավոր առևտրի և սպասարկման կետերում և բանկոմատներում:
1 Եթե Բանկի կողմից աշխատավարձերի սպասարկման ծրագրերի շրջանակներում այլ բան սահմանված չէ:
Քարտերի առաքման ծառայության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Երրորդ անձանց կողմից Քարտի անօրինական օգտագործումից խուսափելու նպատակով անհրաժեշտ է խստորեն պահպանել հետևյալ կանոնները.
Կարևոր է. Զեղծարարությունը, դա ՀՀ օրենսդրությամբ կամ Բանկի ներքին իրավական ակտերով արգելված արարք է, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով միջոցների և կանխամտածված գործողությունների ձեռնարկում, որի նպատակն անձնական կամ գույքային բնույթի օգուտ քաղելն է:
Քարտի ՊԻՆ կոդը տրամադրվում է քարտը պատվիրելիս քարտապանի կողմից ընտրված տարբերակով.
Քարտերի վերաթողարկումը կատարվում է մինչև քարտի գործողության ժամկետի վերջին ամսվա 10-րդ աշխատանքային օրը:
Քարտի վերաթողարկման մասին որոշումը կայացվում է Բանկի կողմից՝ հիմք ընդունելով քարտով կատարված գործառնությունների ծավալը, քարտի սպասարկման միջնորդավճարի վճարումները և հաշվին առկա միջոցները, իսկ վարկային գիծ ունեցող քարտերի դեպքում՝ նաև ժամկետանց օրերի քանակը:
Քարտը փակվում է քարտով նախկինում կատարված բոլոր գործառնությունները քարտային հաշվով ձևակերպելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հաշվի մնացորդը բավարարում է քարտով կատարված գործառնությունները ձևակերպելու և դրանց համար Բանկի սակագներով նախատեսված միջնորդավճարները գանձելու համար:
Քարտի փակումը հնարավոր է իրականացնել միայն բոլոր դրամային պարտավորությունները կատարելուց հետո:
Քարտի գործողության դադարեցման դիմում ներկայացնելիս քարտը Բանկին հետ չվերադարձնելու դեպքում քարտապանը լրիվ ֆինանսական պատասխանատվություն է կրում քարտի գործողության դադարեցումից հետո մինչև քարտի գործողության ժամկետի ավարտը քարտով կատարված հավաստագրում (գործառնության կատարման իրավասության ստուգում) չպահանջող գործարքների համար:
Քարտի առգրավում կատարվում է բանկոմատների կողմից, եթե
կանխիկ գումարի ստացման/մնացորդի հարցման գործառնությունից հետո հաճախորդը բանկոմատից չի վերցրել իր քարտը,
տեղի է ունեցել բանկոմատի կապի խափանում կամ այլ տեխնիկական անսարքություն:
Քարտի առգրավման դեպքում անհրաժեշտ է մոտենալ Բանկի մոտակա մասնաճյուղ կամ զանգահարել (+374 10) 31 88 99 կամ (+374 10) 31 88 88 հեռախոսահամարներին:
Բանկի քարտերի առգրավման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով Բանկ ներկայանալու դեպքում քարտը վերադարձվում է հաճախորդին քարտը առգրաված մասնաճյուղի կողմից, եթե հաճախորդը ցանկություն չի հայտնում քարտը ստանալ այլ մասնաճյուղից:
Հայաստանյան այլ բանկի քարտերի առգրավման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով Բանկ ներկայանալու դեպքում քարտը վերադարձվում է հաճախորդին: Քարտապանի չներկայանալու դեպքում Բանկի գործող ընթացակագի համաձայն քարտը փոխանցվում է քարտը թողարկող բանկին:
Արտասահմանյան բանկի քարտի առգրավման դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով Բանկ ներկայանալու դեպքում քարտը վերադարձվում է քարտապանին: Քարտապանի չներկայանալու դեպքում Բանկի գործող ընթացակագի համաձայն քարտը փոխանցվում է քարտը թողարկող բանկին:
Քարտը կարող է ապաբլոկավորվել միայն այն դեպքում, եթե Քարտապանը բանավոր կամ գրավոր հաստատում է տվյալ գործարքների իր կողմից կատարված լինելը:
Բանկը կարող է միակողմանիորեն բլոկավորել Քարտը՝ Քարտով տրամադրված վարկի կամ Բանկում այլ վարկերի գծով ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև ժամկետանց պարտավորությունների մարման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Բանկը կարող է առանց Քարտապանին տեղեկացնելու բլոկավորել Քարտապանի Քարտը, եթե առկա է Քարտով զեղծարար գործարքների իրականացման վտանգ:
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը, օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին ներկայացվող քաղվածքը տրմադարվում է.
Տեղեկանքի տրամադրման սակագներ՝
Քարտապանն իրավունք ունի բողոքարկել իր Քարտով կատարված գործառնությունը վերջինիս կատարման օրվանից 55 (հիսունհինգ) օրացուցային օրվա ընթացքում:
Բանկը դիմումի ներկայացման օրվանից առավելագույնը 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում Քարտապանին ներկայացնում է հիմնավոր պատասխան:
Գործարքների բողոքարման ժամանակ կիրառվում են վճարային համակարգերի կողմից սահմանված բողոքարկման կանոնները, որոնք հրապարակային փաստաթղթեր չեն և դրանց կիրառման կարգը քարտապանին ներկայացվում է բանկի աշխատակցի կողմից՝ դիմում-բողոքի դիտարկման գործընթացի շրջանակներում։
Եթե Քարտապանի կողմից բողոքարկվող գործարքը կանխիկի ստացման գործարք է, ապա այն ենթակա է Բանկի կողմից բավարարման միայն այն դեպքում, եթե տվյալ բանկոմատը կամ կանխիկի տրամադրման կետը սպասարկող բանկն ընդունում է կանխիկ գումարի չտրամադրման փաստը:
Եթե Քարտապանի կողմից բողոքարկվող գործարքը վճարման, ինտերնետի միջոցով իրականացված վճարման կամ Քարտի տվյալների ներկայացմամբ վճարման գործարք է, ապա այն ենթակա է Բանկի կողմից բավարարման, եթե Վճարային համակարգի կանոններով նախատեսված բողոքարկման գործընթացի շրջանակներում Բանկը հետ է ստանում բողոքարկվող գործառնության գումարը սպասարկող բանկից:
Եթե Բանկը Քարտը սպասարկող վճարային համակարգի կանոններով նախատեսված բողոքարկման գործընթացի շրջանակներում որոշում է կայացնում չշարունակել բողոքարկման գործընթացը, սակայն Քարտապանը ցանկանում է դիմել բողոքարկման գործընթացի վերջին փուլին՝ դիմել տվյալ Վճարային համակարգի արբիտրաժային կոմիտեին, ապա արբիտրաժային կոմիտեին դիմելու համար սահմանված միջնորդավճարները, ինչպես նաև Վճարային համակարգի կողմից հօգուտ մյուս կողմի որոշում կայացնելու դեպքում Բանկի կրած ծախսերը փոխհատուցվում են Քարտապանի կողմից:
Բանկը պատասխանատվություն չի կրում.
ա) ուշացված, սխալ կամ չիրականացված գործառնությունների համար, որոնք առաջացել են առևտրի և սպասարկման կետերի կամ Վճարային համակարգի մեղքով կամ տեխնիկական պատճառներով, որոնք Բանկի ողջամիտ հսկողությունից դուրս են եղել,
բ) Բանկին չպատկանող միջոցներով իրականացված կանխիկացման կամ վճարման գործառնությունների ձախողման համար, եթե Բանկը ձախողման մեջ չի ունեցել մեղավորություն:
գ) Քարտի կամ Քարտի տվյալների միջոցով իրականացված անօրինական գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել:
դ) միկրոպրոցեսորային (չիպային) քարտով ՊԻՆ կոդի միջոցով իրականացված գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել:
ե) ինտերնետի միջոցով իրականացված գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել:
զ) այն գործառնությունների համար, որոնք կատարվել են Պայմանագրում սահմանված անվտանգության կանոնների խախտմամբ:
Է) Քարտապանի ու առևտրի և սպասարկման կետերի միջև առաջացած վեճերի համար:
ը) Հաշվի, ՊԻՆ կոդի, Քարտի համարի, գաղտնաբառի և Քարտի վերաբերյալ այլ տեղեկատվությունը Բանկից անկախ պատճառներով երրորդ անձանց հայտնի դառնալու համար:
Յուրաքանչյուր ամիս Բանկը Քարտապանին տեղեկացնում է նախորդ ամսվա ընթացքում Քարտով կատարված գործառնությունների վերաբերյալ` տրամադրելով նրան քարտային հաշվից քաղվածք:
Պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Քարտապանի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ վարկային բյուրոյին:
Քարտապանի դիմումի համաձայն քարտի գործողության դադարեցման, քարտի կորստի, վնասման, ՊԻՆ կոդը մոռանալու կամ այլ դեպքերում հաշվին առկա սեփական միջոցների վճարումը կատարվում է Բանկի դրամարկղից կամ այլ բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով` Բանկում գործող սակագների համաձայն:
Քարտի կամ քարտի տվյալների կորստի, գողության կամ քարտով զեղծարարության փորձի/զեղծարար գործառնության կատարման դեպքում, քարտապանը պարտավորվում է acba digital ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով իրականացնել քարտի բլոկավորում կամ քարտը բլոկավորելու համար անհապաղ ներկայանալ Բանկի մոտակա մասնաճյուղ քարտի բլոկավորման դիմում ներկայացնելու համար կամ զանգահարել (+374 10) 31 88 99 կամ (+374 10) 31 88 88 կամ (+374 10) 59 22 22 հեռախոսահամարներին:
Քարտի կորստի, քարտի կամ քարտի տվյալների գողության դեպքում կամ քարտով զեղծարարության փորձի/ հաստատված զեղծարար գործառնության կատարումից հետո քարտով կատարված գործառնությունների համար մինչև Բանկին քարտի կորստի, քարտի կամ քարտի տվյալների գողության մասին հայտնելը, բացառությամբ հավաստագրում (գործառնության կատարման իրավասության ստուգում) չպահանջող գործարքների, որոնց համար մինչև քարտի գործողության ժամկետի ավարտը լրիվ ֆինանսական պատասխանատվությունը կրում է քարտապանը, եթե քարտի տվյալների գողության կամ քարտով զեղծարարության փորձի/զեղծարար գործառնության կատարման մասին Բանկ հայտնելու ժամանակ քարտը Բանկ հետ չի վերադարձվում քարտապանի կողմից:
Քարտի օգտագործման եվ անվտանգության կանոններին առավել մանարամասն ծանոթացեք այստեղ:
«ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»։