Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել ԱՖԳ տրամադրման և սպասարկման գործընթացը՝ Բանկում գործող կարգերին և ընթացակարգերին համապատասխան,
- ուսումնասիրել հաճախորդի կողմից ներկայացված ԱՖԳ-ի տրամադրման/թողարկման փաստաթղթային փաթեթը,
- իրականացնել ԱՖԳ-ի թողարկումը/տրամադրումը, ԱՖԳ-ի պայմանների քննարկումը և նախնական համաձայնեցումը, հաղորդագրության/նամակի կազմումը,
- իրականացնել գործող տեղական և միջազգային բանկային երաշխիքների, ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի, ֆակտորինգային սահմանաչափի ընթացիկ սպասարկումը,
- պատրաստել ԱՖԳ-ի տրամադրման փաստաթղթային փաթեթը, իրականացնել ծրագրային մուտքագրում և ձևակերպում,
- ուսումնասիրել ոչ ռեզիդենտ բանկերի կողմից ստացված ԱՖԳ-ը, իրականացնել պայմանների բանակցում, ծանուցել հաճախորդին և իրականացնել հետագա սպասարկումը,
- ներկայացնել ԱՖԳ տրամադրման և սպասարկման գործընթացի, պայմանների բարելավման և գործընթացի ընթացքում բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ,
- մատուցել խորհրդատվական ծառայություններ հաճախորդներին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել հանդիպումներ,
- Բանկի տարածքային ստորաբաժանումների աշխատողներին առևտրի ֆինանսավորման գործառնությունների իրականացման գործընթացում առաջացած հարցերի վերաբերյալ մասնագիտական օգնություն ցուցաբերել,
- մշակել հաճախորդներին ներկայացվող անհատական առաջարկները՝ համագործակցելով խորհրդատուների հետ։
Անհրաժեշտ հմտություններ
- բարձրագույն կրթություն,
- օտար լեզուների իմացություն,
- մասնագիտական փորձ,
- թվային հմտություններ,
- կոգնիտիվ/ճանաչողական ճկունություն,
- ներկայացման հմտություններ,
- բիզնես վերլուծությունների հմտություններ