Աշխատանքային պարտականություններ.
- Մրցակցային շուկայում տիրող իրավիճակի մշտադիտարկում,
- Հայաստանյան և միջազգային բանկերի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,
- Քանակական և որակական հետազոտությունների/հարցումների, հարցազրույցների, ֆոկուս խմբային քննարկումների կազմակերպում և իրականացում,
- Շուկայում տիրող իրավիճակի առաջնային ու երկրորդային տվյալների հավաքագրում,
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում շահառու ստորաբաժանումներին՝ նպաստելով բանկում որոշումների կայացման գործընթացին։
Անհրաժեշտ հմտություններ.
- բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության, վիճակագրության կամ հարակից ոլորտներում
- անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ /ցանկալի է բանկային կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում/
- MS Office գերազանց իմացություն
- Power Bi իմացություն /Pyhton-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն/
- վերլուծական մտածելակերպ
- մեծածավալ տվյալների հետ աշխատելու և վերլուծելու փորձ
- հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն