Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցել կորպորատիվ բիզնեսի վարկային և ֆինանսավորման նոր պրոդուկտների կառավարման գծով ռազմավարության մշակման գործընթացներին,
- աջակցել նոր կորպորատիվ լուծումների մշակման, փորձարկման և ներդրման գործընթացներին՝ համագործակցելով ՏՏ ստորաբաժանման, արտաքին գործընկերների և հաճախորդների հետ,
- աջակցել թվային լուծումները և ավանդական բանկային պրոդուկտները համադրող փաթեթային առաջարկների պատրաստմանը՝ շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ,
- իրականացնել նոր և գործող լուծումների համար թիրախային հաճախորդների խմբերի սահմանման հետ կապված առաջադրանքներ,
- իրականացնել գործող կորպորատիվ լուծումների, ներառյալ API ծառայությունների և համակարգային ինտեգրացիաների կառավարման և բարելավման ամենօրյա աշխատանքները,
- բացահայտել ընթացիկ լուծումների արդյունավետության և հաճախորդներին տրամադրվող արժեքի բարձրացման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ,
- կազմակերպել և իրականացնել կորպորատիվ լուծումների կիրառումը խթանող արշավներ և գնահատել դրանց արդյունավետությունը այլ շահակից ստորաբաժանումների հետ միասին,
- աջակցել հաճախորդների հավատարմության ծրագրերի մշակմանն ու իրագործմանը՝ այլ ստորաբաժանումների հետ համատեղ,
- պատրաստել հաշվետվություններ կորպորատիվ լուծումների կիրառման ծավալների, շահութաբերության և կատարողականի վերաբերյալ։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն,
- օտար լեզուների իմացություն,
- թվային հմտություններ,
- ներկայացման հմտություններ,
- փաստաթղթաբանություն վարելու կարողություն,
- նախագծերի կառավարման հմտություններ,
- տվյալների ներմուծման հմտություններ,
- բիզնես վերլուծության հմտություններ,
- բանակցություններ վարելու հմտություններ: