Ակբան սկսեց իր ճանապարհը՝ օգնելով մարդկանց իրականացնել իրենց երազանքներն ու նպատակները։ Մեզ համար բանկ լինելը պարզապես ֆինանսական ծառայություններ մատուցելը չէ։ Մենք վերածվել ենք վստահելի գործընկերոջ, որը համարձակորեն միավորում է ժամանակի փորձությունը հաղթահարած ավանդույթներն ու ապագան կերտող նորարարությունը։ Ակբայի ներկայիս բրենդը անցած երկար ճանապարհի և գալիք նպատակների խորհրդանիշ է, որն անցել և անցնելու ենք մեր թիմի, հաճախորդների և գործընկերների հետ միասին։
Մեր առաքելությունն է ինքնատիպ և նորարարկան լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը։ Մենք ներդնում ենք ամենաժամանակակից թվային տեխնոլոգիաները՝ նպատակ հետապնդելով ձևավորել նորարարությունն ու սոցիալական պատասխանատվության միջավայր։
Մեր բրենդի վիզուալ ինքնությունը պարզ է և անմիջական՝ արտացոլելով մեր արժեքներն ու հաճախորդների հետ մեր կապը։ Այն խոսում է վստահության, նվիրվածության և համագործակցության մասին։ Մենք տեսնում ենք մեր հաճախորդներին ոչ միայն որպես աջակիցներ, այլ որպես մեր պատմության ու զարգացման անբաժան մաս։
Ակբայի տարբերանշանը մշակվել է բրիտանական հեղինակավոր Saatchi and Saatchi գործակալության կողմից։ Ակբայի տարբերանշանի հիմքում մեր ճանապարհն է՝ «Գյուղացիական փոխօգնության բանկից» մինչև Ակբա բանկ։

Մեր գույներն արտացոլում են թեթևությունն ու պարզությունը՝ կապելով մեզ բնության հետ։ Թավ կանաչը խորհրդանշում է խաղաղություն և հավասարակշռություն, իսկ հագեցած դեղինն ընդգծում է ջերմությունն ու հոգատարությունը։ Այս գույները փոխանցում են մեր արժեքները՝ վստահություն, հոգատարություն և նվիրվածություն։
Մեր ձայնը պարզ է ու հասկանալի։ Մենք խոսում ենք այնպես, որ մեր հաճախորդներն ու գործընկերները տեսնեն գլխավորն՝ առանց ավելորդությունների։ Ակբայի բոլոր հաղորդակցությունների հիմքում հոգատարությունն ու հուսալիությունն է, իսկ «Յուրաքանչյուր խոսք պետք է ունենա գործնական շարունակություն» կարգախոսը արտացոլում է մեր արժեքահեն մոտեցումը բոլոր հարթակներում։
