Classic փաթեթը նրանց համար է, ովքեր փնտրում են պարզ և հարմար լուծումներ իրենց ամենօրյա ֆինանսական գործարքների և վճարումների համար։


Ստացե՛ք արտոնյալ պայմաններով ընթացիկ հաշիվներ և քարտային պրոդուկտներ

Պատվիրե՛ք Ձեր փաթեթի քարտերը և ստացե՛ք անվճար Ձեզ հարմար վայրում

Միացե՛ք փաթեթին և կառավարեք այն 24/7 acba digital հավելվածի միջոցով
| Ծառայություն / Պայման | Սակագին |
|---|---|
| Փաթեթի արժեք | 3,900 ՀՀ դրամ (տարեկան) |
| Հաշիվներ | Ընթացիկ հաշիվների բացում և սպասարկում բոլոր արժույթներով՝ անվճար |
| Քարտեր | Visa Digital կամ MasterCard Digital First ցանկացած արժույթով մեկ քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարը՝ անվճար |
| Visa Classic կամ Mastercard Standard քարտերից մեկից ցանկացած արժույթով մեկ քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարը՝ անվճար | |
| American Express Cashback քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարը՝ անվճար | |
| Քարտերի առաքում։ Փաթեթի շրջանակում պատվիրված բոլոր քարտերի առաքում ՀՀ ողջ տարածքում՝ անվճար |
Փաթեթում ներառված պրոդուկտների այլ պայմանների մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով.
Հաճախ տրվող հարցեր
Հարց 1. Ո՞վ կարող է ձեռք բերել Classic փաթեթը։
Պատասխան։ Ցանկացած ֆիզիկական անձ կարող է միանալ փաթեթին՝ օգտվելով ամենօրյա բանկային գործարքների լավագույն լուծումներից։
Հարց 2. Ինչպե՞ս կարող եմ միանալ փաթեթին։
Պատասխան։ Դուք կարող եք միանալ փաթեթին digital հավելվածի միջոցով կամ այցելելով բանկի Ձեզ հարմար մասնաճյուղ։
Հարց 3. Ինչպե՞ս է կատարվում փաթեթի սպասարկման վճարի գանձումը։
Պատասխան։ Տարեկան սպասարկման վճարը գանձվում է միանվագ՝ փաթեթի ակտիվացման պահին։ Եթե փաթեթը ձեռք է բերվել երկարաձգման հնարավորությամբ, ապա գանձումը կկատարվի յուրաքանչյուր հաջորդ տարվա սկզբին։
Հարց 4. Որքա՞ն ժամանակ են գործելու փաթեթի շրջանակում առաջարկվող պրոդուկտների արտոնյալ պայմանները։
Պատասխան։ Արտոնյալ պայմանները գործում են փաթեթի ակտիվ լինելու ողջ ժամանակահատվածում։
Հարց 5. Կարո՞ղ եմ ձեռք բերել փաթեթ երկարաձգման հնարավորությամբ։
Պատասխան։ Այո՛, փաթեթը կարող եք ձեռք բերել երկարաձգման հնարավորությամբ։ Փաթեթն ավտոմատ կերկարաձգվի հաջորդ տարվա համար՝ երկարաձգման համար հաշվին համապատասխան գումարի առկայության դեպքումը։
Ծանոթացեք ավելի մանրամասն՝