Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՔԱՐՏԵՐ

VISA CLASSIC

Ապահով, հարմարավետ ու վստահելի քարտ, որը կողքիդ է Հայաստանում և ավելի քան 200 երկրներում։ Սպասարկվելով գրեթե բոլոր բանկոմատներում և առևտրի կետերում՝ Visa Classic քարտը տալիս է քեզ ազատություն ու վստահություն, որ քո ֆինանսները հասանելի են աշխարհի ցանկացած կետում։ Visa Classic քարտը Visa International միջազգային վճարային համակարգի հաշվարկային տեսակի քարտ է:

Ինչու ընտրել Visa Classic քարտը

Icon

Օնլայն և օֆլայն անվտանգ գործարքներ

Icon

24/7 հաճախորդների սպասարկում և աջակցություն

Icon

Հեշտ, հարմար և հասանելի բոլորին

Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
Քարտի գործողության ժամկետ
60 ամիս
Քարտի սպասարկման միջնորդավճար
4,500 ՀՀ դրամ տարեկան | acba digital-ով - 3,500 ՀՀ դրամ տարեկան

Անհրաժեշտ տեղեկատվություն

Visa PayWave քարտի առավելություններ

  • Visa payWave քարտով վճարումը կատարվում է արագ,
  • Մինչև 20,000 դրամ վճարման դեպքում PIN կոդ չի մուտքագրվում,
  • Քարտով վճարում իրականացնելիս կարիք չկա փոխանցել քարտը սպասարկողին կամ մտցնել այն տերմինալի մեջ և ստորագրել անդորրագիրը:

Ամբողջ աշխարհում օրեցօր ավելանում են Visa payWave քարտերով սպասարկվելու հարմարավետությունն առաջարկող առևտրի կետերի թիվը, և այսօր Visa payWave քարտերը սպասարկվում են աշխարհի հազարավոր առևտրի և սպասարկման կետերում:

Visa payWave տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կատարել առանց կոնտակտի վճարումներ` պարզապես մոտեցնելով քարտը հատուկ տերմինալններին:

Բանկի Visa համակարգի բոլոր քարտերը չիպային են ինչը գրեթե անհնար է դարձնում այս քարտերի կեղծումը և զեղծարար նպատակներով օգտագործումը:

Քարտով կարող եք

  • կատարել վճարումներ
  • կատարել թոքենիզացված քարտերով գործարքներ
  • ստանալ կանխիկ միջոցներ բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից
  • ՀՀ տարածքում քարտից քարտ փոխանցումներ բանկոմատների և առցանց հարթակների միջոցով (բացառությամբ acba digital համակարգի միջոցով քարտից քարտ փոխանցումների, որտեղ գործում է քարտի կանխիկացման սակագինը)
  • դիմել քարտով վարկային գծի ստացման համար,
  • օգտվել վարկային գծի արտոնյալ ժամանակահատվածից, այն է՝ մինչև հաջորդ ամսվա 7-րդ օրը
  • պատվիրել Կից քարտ Ձեր հարազատներին Ձեր քարտային հաշվից օգտվելու հնարավորություն տալու համար
  • ակտիվացնել SMS տեղեկացում ծառայությունը Ձեր քարտային հաշվով կատարվող գործարքների մասին տեղեկատվություն ստանալու համար
  • օգտագործել Ձեր քարտային հաշվի միջոցները ՀՀ ողջ տարածքում և արտերկրում

Ի դեպ, քարտը, հանդիսանալով Visa International վճարային համակարգի քարտ, սպասարկվում է աշխարհի 200-ից ավելի երկրների` միլիոնավոր առևտրի և սպասարկման կետերում և բանկոմատներում:

Ինտերնետային գործարքների դեպքում օգտագործվում է մեկանգամյա գաղտնաբառի կիրառման համակարգը (3D Secure):

Սակագներ և պայմաններ

Visa Classic - տրամադրման և սպասարկման սակագներ
Վճարային քարտերի սպասարկման պայմաններ
Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման սակագներ

Պատվիրել Visa Classic քարտը

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
Ընտրիր քո արժույթը
ՀՀ դրամ, դոլար, եվրո
Գործողության ժամկետ
60 ամիս
2 կից քարտի տրամադրում
Անվճար

Առավել ցածր սպասարկման միջնորդավճար

Պատվիրեք քարտ acba digital-ով

acba digital
Hero image
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 06.05.2026