Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Կարիերա Ակբայում

ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի խորհրդատու, (Կոտայքի մարզ)

Img
Աշխատավայր
09։00-17։30
Աշխատանքային ժամեր
Վերջնաժամկետ՝ 30.05.26

Աշխատանքային պարտականություններ.

  • Նպատակային և որակյալ վա­ճառք­ների իրականացում, հաճախորդների կարիքների բա­ցա­­հայ­տում և համապատասխան խորհրդատվության տրամադրում, նոր պրո­դուկտ­ների ու ծառայությունների առա­ջար­կում,
  • Բանկային ծառայությունների/պրոդուկտների օգտա­գործ­ման մակարդակի բարձրացում (խաչաձև և վերադիր վաճառքների միջոցով),
  • Հաճախորդների տվյալների կառավարում, թարմացում, հավանական հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում,
  • Վարկերի, վարկային գծերի դիմումների ընդունում, վարկային կոմիտեի ներկայացում,
  • Նոր հաճախորդներ ներգրավելու կապակ­ցու­­թյամբ միջոցառումների պլանավորում և կազմա­կեր­պում,
  • Հաճախորդների բողոքների կառավարում, հաճախորդների առաջար­կություն­նե­­րին և հարցումների արձագանքում,
  • Առկա և նոր հաճա­խորդ­նե­­րին նպատակային վաճառքների իրականացման և բարձրակարգ սպա­սարկման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ (նվազագույնը 2 տարի),
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
  • Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն,
  • Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
  • Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Ներկայացուցչական հմտություններ,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
  • Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն։

Պարգևատրումներ

Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
Icon

Ամուսնության գումար

Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
Icon

Արձակուրդային հատկացումներ

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Time off

Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Icon

Երեխաների ծնունդ

Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում
Icon
Էջի վերջին թարմացում՝ 18.05.2026