Աշխատանքային պարտականություններ.
- Գյուղատնտեսական և բիզնես հաճախորդների նպատակային, որակյալ ներգրավման և վաճառքների իրականացում՝ կիրառելով ունիվերսալ խորհրդատվական մոտեցում,
- արդյունավետ հաղորդակցությունների միջոցով հաճախորդների կարիքների բացահայտում, խորհրդատվության տրամադրում, համապատասխան պրոդուկտների և ծառայությունների առաջարկում,
- խաչաձև և վերադիր վաճառք իրականացնելու միջոցով մեկ հաճախորդի գծով բանկային ծառայությունների/պրոդուկտների օգտագործման մակարդակի բարձրացում,
- հաճախորդների տվյալների կառավարման իրականացում և թարմացում,
- վարկերի, վարկային գծերի դիմումների ընդունում և վարկային կոմիտեի ներկայացում,
- թվային և հեռահար ծառայությունների, այդ թվում՝ բջջային, ինտերներտային, բանկոմատների և կանխիկի ընդունման տերմինալների խթանում,
- խաչաձև սեգմենտային վաճառքների իրականացում ՝ ապահովելով հաճախորդների անցումը ավելի բարձր սեգմենտի, և ներգրավելով հաճախորդի հետ փոխկապակցված անձանց՝ անկախ բիզնես ուղղությունից,
- անհատական վաճառքի պլանի (անհատական աշխատանքային նպատակներ) կատարման ապահովում և մասնաճյուղի վաճառքի պլանի (թիմային աշխատանքային նպատակներ) կատարման նպաստում։
Անհրաժեշտ հմտություններ.
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
- Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն,
- Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում,
- Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Ներկայացուցչական հմտություններ,
- Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
- Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն։