Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

‹‹Էջմիածին›› և ‹‹Մեծամոր›› մասնաճյուղերը վերաբացվեցին

Հարգելի հաճախորդներ,

տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 19-ից աշխատանքները կվերսկսեն բանկի ‹‹Էջմիածին›› և ‹‹Մեծամոր›› մասնաճյուղերը: Պայմանավորված առողջապահական անվտանգության նորմերի պահպանմամբ, վերջիններս կաշխատեն որոշ սահմանափակումներով:

Մասնաճյուղեր այցելելիս խնդրում և հորդորում ենք պահպանել հետևյալ կանոնները՝

- Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը բանկի մասնաճյուղերում առկա հատուկ միջոցներով,

- Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,

- Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,

- Հնարավորության դեպքում խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց:

Հաշվի առնելով երկրում հայտարարված Արտակարգ դրությունն ու ստեղծված իրավիճակը, կրկին հորդորում ենք գործարքներն իրականացնել բանկի հեռավար ծառայությունների միջոցով և օգտվել՝

- ACBA Mobile բջջային հավելվածից,

- բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,

Ինչպես նաև՝

- մեր գործընկեր կազմակերպությունների վճարային տերմինալներից (TelCell, EasyPay, Mobidram և idram):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող 010 31 88 88, 010 31 99 99 հեռախոսահամարներին կամ գրել բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: Մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն բոլոր հարցերին:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026