Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

«Նոր Ավան» մասնաճյուղի գործունեության դադարեցման վերաբերյալ

Հարգելի հաճախորդ,

Սույնով տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ)   ՀՀ, ք. Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց 55/15 շենք, 4 շինություն հասցեում գտնվող «Նոր Ավան» մասնաճյուղը 2020թ-ի հուլիսի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը: Բանկի «Նոր Ավան» մասնաճյուղի բոլոր գործառույթները կիրականացվեն  «Զեյթուն» մասնաճյուղի (հասցե` ք. Երևան, Դ. Անհաղթի փողոց 13/5) կողմից, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից: Հարկ ենք համարում նշել, որ մասնաճյուղն ի սկզբանե բացվել էր նոր տեխնոլոգիաների ներդրման, հաճախորդների փորձի ուսումնասիրության և այդ փորձը մյուս մասնաճյուղերում կիրառելու նպատակով, որն արդեն իրականացվել է։ Նաև նշենք, որ Բանկը նախատեսում է Ավան համայնքում բացել նոր ունիվերսալ բանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ: Սույն ծանուցման հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել (010) 31-88-88 հեռախոսահամարով: Շնորհակալություն ենք հայտնում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ ծառայություններից օգտվելու համար:


Հարգանքով՝
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ


Հայտարարությունը տեղադրված է «Փաստ» օրաթերթի 30/06/2020թ-ի թիվ 102 ընթացիկ (791) համարում:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026