Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Խուսափեք հնարավոր զեղծարարությունից


Հարգելի հաճախորդներ,

Հնարավոր զեղծարարություններից խուսափելու համար խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.

- նամակագրության հավելվածների (Viber, WhatsApp, Messenger, Telegram և այլն), հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների միջոցով մի՛ քննարկեք և մի՛ տրամադրեք Ձեր անձնական տվյալները՝ մասնավորապես՝ քարտի համարը, քարտի վավերականության ժամկետը, CVV կոդ, 3D secure կոդ (SMS հաղորդագրության միջոցով Բանկում գրանցված հեռախոսահամարին ուղարկվող մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ), ինչպես նաև անձնագրային տվյալներ,

- զե՛րծ մնացեք անծանոթ և կասկածելի ծագման կայքերում Ձեր վճարային քարտի տվյալների` մասնավորապես՝ քարտի համարի, քարտի վավերականության ժամկետի, CVV կոդի, 3D secure կոդի, ինչպես նաև անձնագրային տվյալների տրամադրումից կամ հրապարակումից,

- մի՛ հավատացեք անհայտ ծագման աղբյուրներից ստացվող տարատեսակ առցանց խաղարկությունների և մրցույթների մասնակցության հրավերներին,

- մի՛ հետևեք անծանոթ անձանց կողմից Ձեզ հրահանգվող պահանջներին, մասնավորապես՝ անցնել առաջարկվող հղումներով և ներբեռնել առաջարկվող նյութերը,

  • Նշված տվյալները զեղծարարների կողմից կարող են օգտագործվել Ձեր տվյալները զեղծարար նպատակներով օգտագործելու և գումարներ շորթելու համար: Բանկը շուրջօրյա ռեժիմով մշտապես իրականացնում է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ նմանատիպ կայքերում քարտի տվյալների գրանցումը և գործարքների իրականացումը հնարավորինս նվազեցնելու համար:
  • Հորդորում ենք խստագույնս հետևել Բանկային տվյալների օգտագործման անվտանգության կանոններին՝ Ձեր իսկ միջոցների անվտանգ պահպանման համար:
Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026