Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Բանկի վերանվանման և վերակազմավորման մասին

Հարգելի հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ 26.05.2020թ. բաժնետերերի («ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ, Սակամ Ինտերնասիոնալ» ՊԲԸ (ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈL Էս.Էյ.» բանկային խմբի անդամ)) տարեկան ընդհանուր ժողովի կողմից որոշում է կայացվել Բանկի ֆիրմային անվանումը և կազմակերպչաիրավական ձևը փոխելու մասին՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի փոխարեն սահմանելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ։

Նշված որոշման հիման վրա ՀՀ կենտրոնական բանկը 03.07.2020թ.-ին գրանցել է Բանկի ֆիրմային անվանման և կազմակերպչաիրավական ձևի փոփոխությունը։

Այսպիսով հայտնում ենք, որ այսուհետ Բանկի լրիվ անվանումն է՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն։

Տեղեկացնում ենք նաև, որ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի կառուցվածքը մնացել է անփոփոխ՝

  • «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն – 95%,
  • «Սակամ Ինտերնասիոնալ» պարզ բաժնետիրական ընկերություն («ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈL Էս.Էյ.» բանկային խմբի անդամ) – 5 %:
 
Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026