Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ

Ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի համաձայն, 2022թ.-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող` օրենքով սահմանված գործարքների դիմաց վճարումները, իսկ օրենքով սահմանված որոշ ծառայությունների դեպքում՝ անկախ գումարային սահմանաչափից, ինչպես նաև պետական գրանցում պահանջող գործարքների դիմաց վճարումները, եթե գործարքի գումարը գերազանցում է 500 հազար ՀՀ դրամը, պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ Համաձայն օրենքի, առևտրի և սպասարկման բոլոր կետերը (հետագայում` ԱՍԿ)` բացառությամբ կրպակների, պետք է ունենան և հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի միջոցով վճարումների ընդունում։


ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։


Սույն նախագծի շրջանակում Բանկը սպասարկումն իրականացնելու է ստորև նվազագույն սակագներով՝

 

Քարտատեսակ

Միջնորդավճար

Arca քարտեր

1%

Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի VISA և MasterCard քարտեր

1.8%

Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի VISA և MasterCard քարտեր (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը)

2.5%

American Express քարտեր

3.5%

ՀԴՄ սարքերով վճարային քարտերի սպասարկման հայտը կարող եք ներկայացնել առցանց տարբերակով ՝ լրացնելով համապատասխան հայտը  
Երևան քաղաքում գործող ԱՍԿ-ների համար    4 600 ՀՀ դրամ
Մարզային քաղաքներում գործող ԱՍԿ-ների համար 3 000 ՀՀ դրամ
Գյուղերում գործող ԱՍԿ-ների համար  1 000 ՀՀ դրամ
 
*Կիրառելի է այն դեպքում, երբ միջնորդավճարների ամսական հանրագումարը փոքր է նվազագույն ամսական վճարի չափից, որի պարագայում գանձվում է նվազագույն ամսական վճարի և միջնորդավճարների ամսական հանրագումարի տարբերության չափով: Նվազագույն ամսական վճարը կիրառվում է կազմակերպության համար ակտիվացված յուրաքանչյուր  ՀԴՄ-ի համար:


Առևտրի և սպասարկման կետում ՀԴՄ սարքերով վճարային քարտերի սպասարկման հնարավորության ակտիվացման հայտը կարող եք ներկայացնել առցանց տարբերակով հետևյալ հղմամբ։

 
Առցանց դիմումների ընդունումն առևտրի և սպասարկման կետերի համար շուտով հասանելի կլինի Պետական եկամուտների կոմիտեի՝ «File-online» համակարգի համապատասխան տիրույթում։ 

 

*ՊԵԿ-ը հայտարարություն  է տարածել օրենքի շրջանակում պարզեցված վարչարարություն իրականացնելու վերաբերյալ:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026