Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Հայտարարություն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղի գործունեության դադարեցման վերաբերյալ

Սույնով տեղեկացնում ենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) մասնաճյուղային ցանցի օպտիմիզացիայի նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 1-ից Բանկի «ՀՀ, ք. Գյումրի, Գարեգին Նժդեհ փողոց 4/5» հասցեում գտնվող «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը դադարեցնելու է իր գործունեությունը:

Բանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղի բոլոր գործառույթները կիրականացվեն «Շիրակ» մասնաճյուղի (հասցե` ք. Գյումրի, Պուշկինի 23) կողմից, որտեղ հաճախորդները կարող են լիարժեք սպասարկվել և օգտվել Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

Սույն ծանուցման հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Բանկի «Շիրակ» մասնաճյուղի հետ (0312) 4-37-80, 4-37-90 հեռախոսահամարներով կամ Կենտրոնական գրասենյակի հետ՝ (010) 31-88-88 հեռախոսահամարով:

Շնորհակալություն ենք հայտնում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով,

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ


Հայտարարությունը տեղադրված է «Ժողովուրդ» օրաթերթի 09/09/2017թ-ի թիվ 127(15.09) համարում:

Nzhdeh announcment in newspaper
Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026