«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ 03/11/2017թ.-ի Խորհրդի նիստի թիվ 90-4.2 որոշմամբ Բանկի Խորհուրդը հաստատել է նոր՝ դրամային պարտատոմսերի թողարկումը:
Համաձայն Խորհրդի որոշման՝ պարտատոմսերի թողարկումը կիրականանա հետևյալ հիմնական պայմաններին համապատասխան.
- Պարտատոմսի տեսակը՝ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր;
- Պարտատոմսի արժույթը՝ ՀՀ դրամ;
- Թողարկաման ընդհանուր ծավալը՝ 1 000 000 000 ՀՀ դրամ;
- Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 000 ՀՀ դրամ;
- Պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 24 ամիս;
- Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային;
- Պարտատոմսերի քանակը՝ 10 000 հատ;
- Պարտատոմսերը ենթակա են ցուցակման «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում: