Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Բանկի AMACBAB21ER0 թողարկման պարտատոմսերին Ֆիթչ գործակալության կողմից վարկանիշ շնորհելու վերաբերյալ

Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից սույն թվականի օգոստոսի 18-ին 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով թողարկված, չապահովված, ոչ ստորադաս AMACBAB21ER0 թողարկման պարտատոմսերին շնորհել է երկարաժամկետ «B+» և ակտիվների վերադարձելիության «RR4» վարկանիշ։

Թողարկված պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է սույն թվականի մայիսին Բանկին շնորհված «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշին։

Վարկանիշը սահմանելիս վարկանշային գործակալությունը հաշվի է առել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակը:

Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը ունեն 5,5% տարեկան եկամտաբերություն և շրջանառության մեջ են լինելու մինչև 2020 թվականը։

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026