«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ 26/04/2017թ.-ի Խորհրդի նիստի թիվ 94-3.5 որոշմամբ Բանկի Խորհուրդը հաստատել է նոր՝ դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկումը:
Համաձայն Խորհրդի որոշման՝ պարտատոմսերի թողարկումը կիրականանա հետևյալ հիմնական պայմաններին համապատասխան.
- Պարտատոմսի տեսակը՝ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր;
- Պարտատոմսի արժույթը՝ ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ
- Թողարկաման ընդհանուր ծավալը՝ առավելագույնը 15 000 000 ԱՄՆ դոլար, 1 000 000 000 ՀՀ դրամ
- Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, 100 000 ՀՀ դրամ
- Պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ ենթակա է որոշման Բանկի Գործադիր մարմնի կողմից յուրաքանչյուր թողարկման վերջնական պայմանները հաստատելիս
- Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային
- Պարտատոմսերի քանակը՝ Առավելագույնը՝ 150 000 հատ ԱՄՆ դոլարով, 20 000 հատ ՀՀ դրամով
- Պարտատոմսերը ենթակա են ցուցակման «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում: