Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Բանկի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում

Տեղեկացնում ենք, որ 16.11.2018թ.-ից «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ անվանական, արժեկտրոնային դոլարային (AMACBAB23ER6, ACBAB3) և դրամային  (AMACBAB24ER4, ACBAB4) պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:

 Երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնություններն իրականացնում է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ:

Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում ընդգրկելու մասին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2018 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՑՊ-033-11/18 և  ՑՊ-034-11/18 որոշումները:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026