Համաձայն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի 25.02.2021թ. Խորհրդի թիվ 121-3.5 որոշման Բանկի խորհրդի կողմից որոշում է կայացվել.
- Բանկի կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով տեղաբաշխել լրացուցիչ 500 000 (հինգ հարյուր հազար) հատ, 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, հասարակ (սովորական) բաժնետոմսեր՝ ձեռքբերման դիմաց դրամային վճարման եղանակով:
- Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնել Խորհրդի նիստի սույն արձանագրության 121-3.4 որոշմամբ նախատեսված կանոնադրական կապիտալի ավելացումից հետո, մինչև 31.12.2021թ.-ն՝ Ֆինանսկան գծով Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի հսկողությամբ, դրամային վճարման եղանակով: