Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Էական փաստեր և տեղեկություններ «ԱԿԲԱ-ԲԱՆԿ» ԲԲԸ-ի AMACBAB23ER6 թողարկման կորպորատիվ պարտատոմսերի մարման, վերջին արժեկտրոնի վճարման և Հայաստանի ֆոնդային բորսայի Abond ցուցակից ապացուցակման մասին

Տեղեկացնում ենք, որ 2021թ. հուլիսի 12-ին «ԱԿԲԱ-ԲԱՆԿ» ԲԲԸ-ն ամբողջությամբ մարել է 2018թ.-ի հուլիսի 12-ին թողարկված AMACBAB23ER6 թողարկման կորպորատիվ դոլարային պարտատոմսերը: Ինչպես նաև վերոնշյալ պարտատոմսերի գծով կատարվել է վերջին՝ վեցերորդ արժեկտրոնի վճարում՝ անվանական արժեքի 2.625% չափով:


Հարկ է նշել նաև, որ շրջանառության ժամկետը լրանալու և մարվելու հիմքով, վերոնշյալ պարտատոմսերն ապացուցակվել են նաև Հայաստանի ֆոնդային բորսայի Abond ցուցակից:


Ընդհանուր մարված պարտատոմսերի անվանական արժեքը կազմել է 2,754,700 ԱՄՆ դոլար:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026