Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Հայտարարություն Բանկի AMACBAB2CER3 թողարկման դրամային և AMACBAB2DER1 թողարկման դոլարային պարտատոմսերի ցուցակման վերաբերյալ.

Տեղեկացնում ենք, որ 28.11.2023թ.-ից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային դրամային (AMACBAB2CER3, ACBABC)  և դոլարային (AMACBAB2DER1, ACBABD) պարտատոմսերը   ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:

Երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնությունները ս.թ. դեկտեմբերի 04-ից իրականացնելու է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ։

Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի երկրորդային (Bbond)  ցուցակում ընդգրկելու մասին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՑՊ-044-11/23 և  ՑՊ-045-11/23  որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի դեկտեմբերի 01-ին:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026