Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Էական փաստեր և տեղեկություններ Բանկի AMACBAB2EER9 թողարկման դրամային և AMACBAB2FER6 թողարկման դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամկետի երակարաձգման վերաբերյալ

Սույնով տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 02-ից մինչև ս.թ օգոստոսի 01-ը ներառյալ հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխվող Բանկի անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային` AMACBAB2EER9 թողարկման դրամային և AMACBAB2FER6 թողարկման դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամկետը երակարաձգվել է մինչև ս.թ. օգոստոսի 21-ը ներառյալ:

Վերոնշյալ որոշումը կայացվել է համաձայն Բանկի գլխավոր գործադիր տնօրենի հրամանի՝ հիմք ընդունելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ` Բանկ) 2024թ. ապրիլի 10-ի ՀՀ ԿԲ կողմից գրանցված Պարտատոմսերի Ծրագրային Ազդագրի 3.4.1.4 կետում նշված դրույթն առ այն, որ մինչև պարտատոմսերի յուրաքանչյուր տրանշի առաջնային տեղաբաշխման ավարտը չտեղաբաշխված պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամկետը կարող է երկարաձգվել Բանկի գլխավոր գործադիր տնօրենի որոշմամբ մինչև 20 օրացուցային օրով՝ Ազդագրում սահմանված պայմաններով:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026