Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Հայտարարություն Բանկի AMACBAB2EER9 թողարկման դրամային և AMACBAB2FER6 թողարկման դոլարային պարտատոմսերի ցուցակման վերաբերյալ.

Տեղեկացնում ենք, որ 06.09.2024թ.-ից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական արժեկտրոնային դրամային (AMACBAB2EER9, ACBABE)  և   անվանական արժեկտրոնային դոլարային (AMACBAB2FER6, ACBABF) պարտատոմսերը   ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:

Երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնությունները իրականացնում է «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»ՓԲԸ:

Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի երկրորդային (Bbond)  ցուցակում ընդգրկելու մասին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ՑՊ-049-09/24 և ՑՊ-050-09/24  որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի սեպտեմբերի 11-ին:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026