Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:

Հայտարարություններ

Հայտարարություն Բանկի AMACBAB2IER0 թողարկման դրամային պարտատոմսերի ցուցակման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ 27.12.2024թ.-ից «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական արժեկտրոնային դրամային (AMACBAB2IER0, ACBABI) պարտատոմսերը ցուցակվելու և ընդգրկվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:

Երկրորդային շուկայում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով շուկա ստեղծողի գործառնությունները իրականացնում է «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ:

Կից ներկայացնում ենք «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակելու և պարտատոմսերի երկրորդային (Bbond)  ցուցակում ընդգրկելու մասին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՑՊ-092-12/24  որոշումը, որը ուժի մեջ է մտնում սույն թվականի դեկտեմբերի 24-ին:

Էջի վերջին թարմացում՝ 13.01.2026